×


“Անցյալի ստվերներ”-ից Կարեն Ասլանյանն ընտրյալ ունի :)

“Շանթ” հեռուստաընկերության “Անցյալի ստվերներ” սերիալից եւ երաժշտական տեսահոլովակներից հայտնի դերասան Կարեն Ասլանյանի գործունեության եւ նախասիրությունների մասին BRAVO.am-ն արդեն պատմել է,  այսօր շոշափում ենք անձնական, սիրային թեմա:):

Կարեն Ասլանյանը


“Դիանայի հետ ծանոթացել ենք օդանավակայանում, ինչպես ֆիլմերում է լինում` շատ պատահական:  Նա մեկնում էր արտերկիր` ծնողներին այցելության: Մեծ ցանկություն ունեցա` իմանալ` ով է նա…”,-պատմել է դերասանը` հավելելով, որ առաջին հանդիպումից հետո շփումը շարունակել են սոցիալական ցանցի միջոցով, ինչին հաջորդել են հանդիպումները:

Կարեն Ասլանյանն` ընկերուհու հետ


Դիանան մասնագիտությամբ լեզվաբան է, Կարենի խոսքով` իր ընտրած ոլորտը խանդի տեսարանների առիթ չի դարձնելու:).“Սիրող զույգերի դեպքում խանդի զգացումը բնական երեւույթ է, բայց միեւնույն ժամանակ կա միմյանց հանդեպ մեծ վստահություն”:

Կարեն Ասլանյանը նշել է, թե արդեն իսկ նախատեսում են օրինականացնել հարաբերությունները.“Օրը դեռ չենք որոշել. շուտով…”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Ասլանյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW