×


Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում

Նազենի Հովհաննիսյանը շուտով հեռուստադիտողներին կներկայանա նոր նախագծի շրջանակում: BRAVO.am-ի աղբյուրները հայտնում են, որ դերասանուհի-հաղորդավարուհու նոր հաղորդաշարը կբացահայտի տարբեր ազգերի խոհանոցները:

Նազենի Հովհաննիսյանը


Նոր հեռուստածրագրի նկարահանումներն իրականացվում են այն երկրներում, որոնց խոհանոցների ավանդույթների մասին պատմում ու համեղ ուտեստներն էլ փորձում է պատրաստել Նազենին: Հենց այդ նպատակով նա վերջերս այցելել է Լիբանան:

Նազենի Հովհաննիսյանը նկարահանվում է Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում


Նոր նախագծի մասին դերասանուհին դեռեւս չի խոսում, սակայն այսօր մեկ այլ նորությամբ է կիսվել իր «ֆեյսբուքյան» էջում: Նրա գրառումից պարզ է դառնում, որ Սամվել Թադեւոսյանի հետ նկարահանվում է Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում.«Մեծ հաճույք է լավ ու որակով դերասանների հետ խաղալը։ Հաստատ մի նոր բան՝ անկախ ունեցածդ փորձից, կսովորես: Իսկ ընթացքի հաճո՜ւյքը:)»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW