Աշոտ Հակոբյանի ստեղծագործական կյանքում այժմ բուռն շրջան է: Օրեր առաջ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում տեղի է ունեցել նրա մասնակցությամբ «Եղած-չեղած մի կյանք» ներկայացման պրեմիերան, հոկտեմբերի 6-ին էլ մեծ էկրան կբարձրանա «Ճամբարում 2 » ֆիլմը, որում նույնպես դերասանն ընդգրկված է: Չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին՝ դերասանը ժամանակ է գտել նաեւ ընտանեկան ֆոտոշարքի համար, իսկ առիթը դստեր՝ Էմիլիի 2-ամյակն է:):
Աշոտ Հակոբյանի ընտանիքը
«Այս տարի աղջկաս ծնունդը նշանավորվեց ֆոտոշարքերով. նախ՝ Սեւանում, ապա՝ «Կետիկյան» ստուդիայում: Թեման հայր եւ դուստր հարաբերություններն են, մեզ միացավ նաեւ կինս՝ Արեւիկը: Իսկապես անմոռանալի մի քանի ժամ անցկացրինք: Լարվածություն ընդհանրապես չկար. աղջիկս իր ուրախ պահվածքով մթնոլորտը ջերմացնում էր: Շատ լավ պահեց իրեն. ուրախ ժպտում էր, դիրքեր ընդունում, ստուդիայի բոլոր կոնֆետները կերավ:): Դեռ ինքս էլ նկարները չեմ տեսել, բայց վստահ եմ՝ հիանալի են ստացվել»,-պատմել է Աշոտը:
Աշոտ Հակոբյանը՝ դստեր հետ
Խոսելով իր եւ դստեր հարաբերությունների մասին՝ դերասանը նշել է.«Փորձում եմ աղջկաս ընկերը լինել: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, նրա հետ եմ անցկացնում. միասին խաղում ենք, երգում, պարում»:
Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան» ստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: