×


Աստղիկ Սաֆարյան. Ինչ անել, երբ թվում է՝ պայքարելու ուժ չկա :)

Հանգստյան օրերին BRAVO.am-ը ներկա է եղել Աստղիկ Սաֆարյանի ակումբային համերգին։ Փոփ-ռոք երգչուհին կատարել է իր հեղինակային երգերը՝ «Մեղավոր ես», «Shalom», «Ուշ է», «Լավն ես», նաեւ Մոջոյի, Ֆրենկ Սինատրայի, «Coldplay»-ի, Ֆարել Ուիլյամսի հիթերից:

Աստղիկ Սաֆարյանի ակումբային մենահամերգին


Երեկոյի մեկնարկին ու ավարտին դիջեյական վահանակի մոտ էր Dj Guevo-ն՝ էլեկտրոնային ռիթմերով։ Աստղիկը նաեւ երգել է հայտնի հայկական երգերը փոփ-ռոք ոճում, ինչպես օրինակ՝ Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ», Կոնստանտին Օրբելյանի «Մեր սերը երբեք չի ծերանում» ստեղծագործությունները.«Հանդիսատեսի ծափերից հասկացա, որ արժե՝ մեր հին հայկական երգերն ավելի հաճախ կատարեմ։ Կարծում եմ՝ նոր հնչողությամբ ու գործիքավորմամբ երգերը նոր կյանք են ստանում»:

Գայանե Ավետիսյանը եւ Աստղիկ Սաֆարյանը


Նա առաջին անգամ կատարել է իր նոր՝ «Դու ուժեղ ես» հեղինակային երգը, որը կներկայացնի տեսահոլովակով.«Թեման հետաքրքիր է եւ շատերին կարող է գրավել, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ թվում է՝ այլեւս պայքարելու ուժ չունենք։ Երգում խորհուրդ է տրվում, որ այդպես չմտածենք. եթե անցնում ես այդ ճանապարհով, ուրեմն ուժեղ ես։ Առաջին ունկնդիրները կարծես հավանեցին, զգացի, որ հենց այնպես չեն ծափահարում»։

Աստղիկ Սաֆարյանի ակումբային մենահամերգին


Աստղիկը մեզ հետ զրույցում հայտնել է, որ այս ամիս Մոսկվայում կմասնակցի նորաձեւության ցուցադրության՝ ներկայացնելով իր դիզայներական նոր հավաքածուն, այնուհետեւ նախատեսում է նոր երգերի ու տեսահոլովակների պրեմիերաներ։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին