BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Աստղիկ Սաֆարյանը մուտք է գործում նորաձեւության ոլորտ եւ վերջերս հիմնել է իր ապրանքանիշը: Երգչուհին այս անգամ բացել է փակագծերը եւ հայտնել, թե ինչու է այն անվանել “ACÓ”, եւ տրամադրել է նոր ֆոտոշարք:
Աստղիկ Սաֆարյանը
Ապրանքանիշի տարբերանշանը Աստղիկի մատնահետքն է, որը ստեղծել են իսպանացի եւ կատալոնացի դիզայներներ.“Նրանք հավանել են իմ գաղափարը եւ խնդրել, որ լոգոն տեղ գտնի իրենց լավագույն աշխատանքների շարքում:)”,-նշել է նա:
Փոփ-ռոք երգչուհին պատմել է, որ “ACÓ” անվանումը փոքր-ինչ անձնական բնույթ ունի եւ BRAVO.am-ի ընթերցողների համար առաջին անգամ բացել է գաղտնիքը.“Մանկությանս տարիներին ընտանիքիս անդամներն ու շատ մտերիմ ընկերներս ինձ Ացո էին անվանում: Վատ էի զգում, երբ ծնողներս անծանոթների ներկայությամբ ինձ այդպես էին դիմում, եւ եկավ մի տարիք, երբ բոլորին արգելեցի ինձ Ացո ասել: Եվ միայն հիմա որոշեցի նոր շունչ տալ իմ մականվանը` վերարժեւորելով այն ու ավելի շատ սիրելով”:
Ապրանքանիշի տարբերանշանը Աստղիկի մատնահետքն է
Աստղիկի փոխանցմամբ` ապրանքանիշի մարքեթինգային պլանն ու կարեւոր այլ հարցեր ինքնուրույն է մշակել.“Քանի որ Բարսելոնում շուկայագիտություն մասնագիտությամբ արդեն կրկնակի մագիստրոս եմ, ամեն մանրուքին ուշադրություն եմ դարձրել: Նորաձեւության ասպարեզում չունեմ բարձրագույն կրթություն, աշխատում եմ համապատասխան մասնագետների հետ` մեծապես վստահելով նրանց գիտելիքներին”:
Երգչուհին կարծում է, որ նորաձեւության ցուցադրության մասին խոսելը դեռ վաղ է.“Երբ նոր էի սկսում իմ երաժշտական քայլերը, հրավիրված եմ եղել հայ դիզայներների ցուցադրություններին, հարգանքով եմ վերաբերում նրանց աշխատանքին: Օրերս զրուցում էի Արամ Նիկոլյանի հետ, ով իր խորհուրդներով ու ջերմ խոսքերով ինձ ուժ տվեց, ինչի համար շնորհակալ եմ: Իմ ոգեշնչման գլխավոր աղբյուրն իմ մուսան: Իհարկե, չեմ կարող չասել, որ մեծն Գաուդիի, Դալիի եւ Պիկասոյի հայրենիքում արդեն 3 տարի բնակվելս իր մեծ դերը չի ունեցել ստեղծագործական կյանքիս վրա: Այստեղ ամեն քայլի նկատելի են յուրահատուկ, երբեմն լավ իմաստով խելահեղ դիզայներական լուծումներ, որոնք հաճելիորեն զարմացնում են”:
Աստղիկ Սաֆարյանը
Նորաձեւության սիրահարներին երգչուհին առաջարկում է թրենդներին կուրորեն հետեւելու փոխարեն գտնել սեփական ոճը.“Պետք է նորաձեւ դառնա այն հագուստը, որով քեզ հարմարավետ ես զգում: Ուղղակի պետք է վստահել սեփական նախասիրություններին”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: