Աստղիկ Սաֆարյանը սեպտեմբերի 3-ին տարեդարձի առթիվ այնքան հեռախոսազանգեր, հաղորդագրություններ է ստացել հարազատների, երկրպագուների եւ ընկերների կողմից, որ Իսպանիայում ամբողջ օրը նրա հեռախոսը չի “լռել”:):
Աստղիկ Սաֆարյանն Իսպանիայում նշել է 27-ամյակը
27-ամյակը Կոստա Բրավայում նշած փոփ-ռոք ոճի երգչուհին BRAVO.am-ին ուղարկել է լուսանկարներ ու պատմել որոշ մանրամասներ.“Ծննդյանս երեկոն անցավ 1959 թվականից գոյություն ունեցող ամրոցանման մի շատ գեղեցիկ ժամանցային վայրում` հիանալի ու ջերմ մթնոլորտում”:
Հոբելյարի համար այս տարի ծննդյան ամենասպասված ու ցանկալի նվերն իր ծնողների ներկայությունն է եղել.“Նրանք օրս պարուրեցին ջերմությամբ ու անմնացորդ սիրով` անակնկալներ մատուցելով առավոտից. երբ արթնացա, անկողնուս մեջ հայտնաբերեցի գեղեցիկ ծաղկեփնջեր, ինչն ինձ շատ գունեղ տրամադրություն հաղորդեց եւ հուզեց”:
Աստղիկ Սաֆարյան."Երբ արթնացա, անկողնուս մեջ հայտնաբերեցի գեղեցիկ ծաղկեփնջեր”
Ի դեպ, ծննդյան նախօրեին նա հաղորդագրություն է ստացել հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալից, որի երկրպագուն է դեռ 2004 թվականից.“Հաղորդագրությունն ու նկարը նոր եւ օրիգինալ մոտեցում է իր երկրպագուներին, որն ինձ շատ ջերմ ու անձնական բնույթի էմոցիաներ պարգեւեց:)”:
Աստղիկը BRAVO.am-ին պատմել է, որ վաղ հասակից ունեցել է շատ ընկերներ եւ ծննդյան օրերը նրանց հետ է անցկացնել.“Այնպես էի կազմակերպում, որ բոլորի համար սեպտեմբերի 3-ը լավ անցի: Քանի որ նրանք միմյանցից շատ տարբեր էին, հաճախ ստիպված էի լինում առանձին-առանձին հանդիպել, արդյունքում տարեդարձս մի քանի օր էի նշում:)”:
Աստղիկ Սաֆարյանը
Երգչուհու ամենատպավորիչ ծննդյան տոներից մեկը 2008-ին է եղել` 22-ամյակին. “Աշխարհի տարբեր ծայրերում ապրող ընկերուհիներով որոշել էինք հավաքվել Ֆրանսիայի “Cote D’Azur”-ում: Ես ու քույրս այնտեղ մեկնեցինք Երեւանից, իսկ մեր ընկերուհիները` Ֆրանսիայից, Ֆլորենցիայից ու Միացյալ Նահանգներից: Միասին անմոռանալի ճամփորդություն կազմակերպեցինք, իսկ ծննդյանս օրը գտնվում էինք Մոնակոյում: Այդ օրը մինչ օրս հիշարժան է բոլորիս համար”:
Աստղիկը խորհուրդ է տալիս սեփական ծննդյան օրն ուրախ անցկացնել եւ տխրելու պատճառներ չփնտրել.“Շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր փչացնում են իրենց տոնական օրը, ինչը, կարծում եմ, սխալ է: Չէ՞ որ տարվա մեջ այն միակ օրն է, որ իսկապես քոնն է: Եթե տխրելու ես տարիքիդ համար, ապա կարող ես դա անել հաջորդ օրը”:
BRAVO.am-ը շնորհավորում է Աստղիկ Սաֆարյանին` մաղթելով ստեղծագործական հաջողություններ ու երջանկություն, իսկ դուք ի՞նչ կմաղթեք հոբելյարին:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: