×


Աստղիկին եւ Նարեկին ինչպես են ընդունել Արցախում

«Մեծ Հայք»-ի Նարեկը, Աստղիկ Սաֆարյանը, դիջեյ BeatMan-ը եւ նրանց ընկերները օրերս մեկնել էին Արցախ, իսկ առիթը վերջերս մեծ էկրան բարձրացած «18+ Դե, տժժա» ֆիլմի  համերգային արշավն էր։ 

Աստղիկ Սաֆարյանը եւ «Մեծ Հայք»-ի Նարեկը


Քանի որ Նարեկը կատարում է կատակերգության սաունդթրեքը, նրա գաղափարով իր «PlayBack» ընկերությունը եւ ֆիլմի տնօրինությունը համատեղ իրականացնում են անվճար համերգային արշավ։ Առաջին փուլում երաժիշտները ելույթ են ունեցել երեւանյան բուհերում, այնուհետեւ մեկնել Արցախ։ Նարեկն ու Աստղիկը միասին կատարել են իրենց նոր՝ «Լավն ես» զուգերգը։

Նարեկը BRAVO.am-ին պատմել է, որ ֆիլմն ու համանուն երգը լավ առիթ էր սկսելու համերգային արշավը.«Ստեփանակերտում մեզ ջերմ ընդունեցին, զգացինք, որ սպասում էին։ Ի սկզբանե որոշել էինք բացօթյա համերգ տալ, բայց ցուրտ եղանակի պատճառով տեղափոխեցինք հյուրանոց, ինչը լավ էր ձայնի եւ հարմարավետության առումով. ավելի անմիջական ու ջերմ ստացվեց։ Ուրախ եմ, որ միահամուռ ուժերով նախագիծը կյանքի կոչվեց։ Բոլոր համերգների համար ընդհանուր ծրագիր ենք մշակել. ես իմ հեղինակային երգերն եմ կատարում, Աստղիկն՝ իր հայտնի երգերը, Հայկը զուռնա, դուդուկ է նվագում, Բագրատը բիթբոքս է անում»։

Աստղիկ Սաֆարյանը՝ Արցախում


Աստղիկը տարիներ առաջ էր եղել Արցախում, երբ առաջարկ է ստացել միանալու խմբին, ուրախությամբ համաձայնել է. «Անչափ հաճելի էր տեսնել, թե ինչպես են բոլորն ինձ հետ երգերս կատարում։ Ամենից կարեւորը՝ կարողացանք ուրախացնել ներկաներին։ Կարծում եմ՝ ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, ստացված ու ծիծաղաշարժ կատակեգություն է, որում այդ «18+»-ն իրականում այն չէ, ինչն առաջին հայացքից թվում է։ Ավելի շատ զվարճալի ու հասկանալի կլինի երիտասարդներին եւ առիթ կտա մտածելու, թե իրենք, որպես չափահաս մարդ, ինչպես կվարվեին, եթե հայտնվեին ֆիլմի հերոսների տեղում»։

Աստղիկը եւ Նարեկն ընկերների հետ ելույթ են ունեցել Արցախում


Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է Նարեկը, առաջիկայում կշարունակեն ելույթ ունենալ երեւանյան բուհերում.«Նախատեսում ենք համերգներ Ֆրանսիական համալսարանում ու «Ժողինստիտուտում»։ Շատ ենք ուզում կրկին մեկնել մարզեր, եւ եթե բոլորիս ժամանակը ների, նախատեսում ենք գնալ Գյումրի, Վանաձոր ու այլ քաղաքներ»։

BRAVO.am   
Լուսանկարները` «18+» ֆիլմի եւ Աստղիկ Սաֆարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW