Երաժշտական ու հումորային «մրցանակաբաշխություն»` Նոր տարվա գիշերը. «Շանթ»-ի եթերում դեկտեմբերի 31-ի երեկոյան կցուցադրվի տոնական հատուկ ծրագիր, որում նկարահանվել են հեռուստաընկերության սերիալներից եւ մյուս նախագծերից հայտնի դեմքերը՝ դերասաններ, հաղորդավարներ, երգիչներ, պարողներ եւ այլք։
«Շանթ»-ի տոնական ծրագրի նկարահանումներին
Ռեժիսոր եւ սցենարի համահեղինակ Հրաչ Ղուկասյանը BRAVO.am-ի հարցին, թե ինչով է այս տարվա տոնական ծրագիրը տարբերվելու նախորդներից, պատասխանել է, որ հումորային անդրադարձ կա սոցիալական թեմաներին.«Հեռուստադիտողին հետաքրքրող թեմաները` վարկեր, բանկեր, մսամթերք, տաքսի ծառայություններ, խոպան, օլիգարխներ եւ այլն, կներկայացվի սատիրայով, կհանձնվեն մրցանակներ, ունենք նաեւ «Տարվա խոպանչի» անվանակարգը»։
«Շանթ»-ի տոնական ծրագրի նկարահանումներին
Սցենարի համահեղինակներից Չարենցն էլ մեզ հետ զրույցում հայտնել է, որ այս անգամ չի նկարահանվել տոնական ծրագրում` աշխատելով միայն կադրից դուրս. ««Շանթ»-ի համն ու հոտը պահպանել ենք։ Կլինեն երաժշտական հետաքրքիր համարներ: Նկարահանումները բավական երկար են տեւել»,-ասել է նա` նշելով, որ տարեմուտին չի աշխատելու.«Ամանորը կդիմավորեմ ընտանիքիս հետ` դիտելով «Շանթ»-ի տոնական ծրագիրը:)»։
Սիլվա Հակոբյանը` «Շանթ»-ի տոնական ծրագրի նկարահանումներին
Նշենք, որ տոնական ծրագրում իրենց կատարումներով են հանդես գալիս Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը, Էրիկ Կարապետյանը, Աստղիկ Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը եւ շատ ուրիշներ։
BRAVO.am
Լուսանկարները` «Շանթ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: