×


Արամե.«Գյումրեցիների մոտեցումը շատ հետաքրքիր էր»

Արամեն երեկ պրեմիերայով հանդես եկավ՝ ներկայացնելով «Մեր Գյումրի» երգի տեսահոլովակը:  Թե ինչու է որոշել անդրադառնալ մեր երկրորդ մայրաքաղաքին, ինչպես են անցել նկարահանումները, ինչ նորություն ունի գյումրեցիների համար, երգիչը պատմել է BRAVO.am-ին:

Կադր Արամեի նոր տեսահոլովակից


«Շատ եմ սիրում Գյումրին ու գյումրեցիներին, եւ երբ առաջարկ ստացա երգել այս քաղաքի մասին, սիրով համաձայնեցի»,-ասել է նա եւ տեղեկացրել, որ նախագիծն իրականացրել է պրոդյուսերը Գրիգոր Նազարյանը:

Արամեի «Մեր Գյումրի» տեսահոլովակի նկարահանումներին


Երգի հեղինակը Սերգեյ Կարինյանն է, գործիքավորել են Կարենն ու Սեւակը: Հոլովակի նկարահանումներն, իհարկե, անցել են Գյումրիում, ռեժիսորը Ժոռ Մելոյանն է.«Աշխատանքի ընթացքում զգացողություններս բավական հետաքրքիր էին: Ինձ փողոցում տեսնելը գրեթե անհնար է, բայց այնտեղ ես քայլում էի, շրջում, եւ կարծես բոլորն ինձ ծանոթ լինեին: Մարդկանց մոտեցումը շատ հետաքրքիր էր:  Ամենահայտնի վարսավիրանոցում էլ պատիվ ունեցա ծանոթանալ վարպետների հետ, որոնք անսահման հումորով էին»:

Կադր Արամեի նոր տեսահոլովակից


2017-ը բուռն ստեղծագործական տարի «նշանակած» երգիչն ասել է, որ գունեղ ու աշխույժ տեսահոլովակում փորձել են ներկայացնել Գյումրու կոլորիտն ու մշակութային արժեքները.«Ի դեպ, ամենաշատ մենահամերգներն ունեցել եմ հենց այնտեղ, առաջիկայում էլ սպասվում է»:

Կադր Արամեի նոր տեսահոլովակից


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արամեի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW