×


Արամեի եւ Աննայի անձնական կյանքը՝ նոր տեսահոլովակում :)

Արամեն եւ Աննա Թովմասյանը իրենց սիրո պատմությունից մի դրվագ կներկայացնեն զուգերգով: Նախորդ տարեվերջին նրանք BRAVO.am-ի տոնական ֆոտոշարքում հանդես գալուց բացի, հասցրել են նկարահանել իրենց նոր երգի տեսահոլովակը:):

Աննա Թովմասյանը եւ Արամեն նոր տեսահոլովակ կներկայացնեն


«Իմն ես»` այսպես է կոչվում ամուսինների նոր երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է.«Գաղափարը վաղուց կար, պարզապես Արամեի զբաղվածության եւ շրջագայությունների պատճառով հետաձգվում էր: Այս ընթացքում համացանցում հայտնվել է երգի ոչ օրիգինալ տարբերակը եւ մեծ արձագանք է ստացել»,-ասել է նա:

Արամեն՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին


Նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում, սյուժեի հիմքում Արամեի եւ Աննայի կյանքից փոքրիկ պատմություն է.«Ոչինչ չենք հորինել. նրանց ներկայացնում ենք այնպիսին, ինչպիսին կյանքում են: Առհասարակ, նրանք անձնական թեմաներով չեն խոսում եւ այն, ինչ պետք է ասեն, տեսահոլովակում ներկայացվում է փոքրիկ խորհրդանիշերի միջոցով»:

Աննա Թովմասյանը՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին


Անդրադառնալով Աննայի՝ երգարվեստ վերադառնալուն՝  պրոդյուսեր, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանն ասել է.«Չգիտեմ՝ սա վերադարձի փորձ է, թե ոչ, բայց կարծում եմ, որ սա նրանց՝ համատեղ երգ ունենալու միակ փորձը չի լինի: Համենայն դեպս, ես այդպես կուզեի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW