Արամեն իր ծննդյան 30-ամյակը, ինչպես արդեն պատմել ենք, երեկ նշանավորել է նաեւ սեփական կարաոկե-ակումբի բացման արարողությամբ: Երկու առիթով երգչին շնորհավորել են երկրպագուները, ընկերները, կոլեգաներն ու, իհարկե, սիրելին: Աննա Թովմասյանը BRAVO.am-ին պատմել է, թե ինչ է նվիրել ընտրյալին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նաեւ պարզաբանել է, թե ինչու է հետաձգվում իրենց պսակադրությունը:
Արամեն եւ Աննա Թովմասյանը
“Ուղիղ կեսգիշերին հենց ակումբում մոմերով տորթ բերեցինք եւ միայն մտերիմ մարդկանցով առաջինը շնորհավորեցինք: Իմանալով Արամի ճաշակը` նվիրել եմ կաշվե փոքր պայուսակ ու մեկ զույգ կոշիկ: Ես նախօրոք գնել էի, որ տարեդարձին նվիրեմ, բայց տվեցի, որ փորձի եւ, բնականաբար, ոտքին փոքր եղան: Շատ դժվար է իր հագով կոշիկ գտնել… Փորձելիս ասաց` “կյանքս, ես քո խաթր կոշիկները կհագնեմ”:)”,- նշել է Աննան:
Արամեն սիրելիի` Աննայի հետ
Աղջիկն իր սիրելիին մաղթում է առողջություն եւ ուզում` գեղեցիկ կերպով օրինականացնեն հարաբերությունները. “Մնացած ամեն ինչ ձեռքբերովի է: Իր եռանդով ու աշխատասիրությամբ կկարողանա հասնել ավելիին: Ուզում եմ միշտ կողքիս լինի. դեռ անցյալ տարի ուզում էինք ամուսնանալ, բայց հետաձգեցինք այս տարի, հետո էլ մի քանի ամիս շարունակ զբաղվում էինք ակումբի հարցերով: Դեռ ժամանակը չի հասունացել, ուզում ենք ամեն ինչ սիրուն անել եւ չենք շտապում”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: