×


Արեւիկ Ալավերդյան.“Այդ երգը կկատարեմ բալիկիս համար”

Ամուսնությունից հետո Ֆրանսիա տեղափոխված Արեւիկ Ալավերդյանը ամռանը Երեւանում կազմակերպեց ամուսնու 30-ամյակի խնջույքը, իսկ իր 28-ամյակը նշանավորել է ընտանեկան ջերմ հավաքույթով եւ Փարիզի լավագույն ջազ- ակումբներից մեկում երաժշտություն վայելելով:

Արեւիկ Ալավերդյանը


Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ իր օրը յուրահատուկ է դարձրել սիրելի քույրը` Անուշիկ Ալավերդյանը, որն ամուսնու հետ սիրո քաղաք էր մեկնել` մեղրամիսը վայելելու.“Ի դեպ, մեզ համար կրկնակի տոն էր, քանի որ իմ եւ Կարենի տարեդարձը համընկել է”:

Շնորհավորական առաջին խոսքերն Արեւիկը լսել է ամուսնուց եւ քույրիկից. “Կեսգիշերին ավտոմեքենայով տուն էինք վերադառնում, նրանք սկսեցին կատարել “Ծնունդդ շնորհավոր”-ը”: Իսկ ահա երեկոյան երգելու հերթը հասել է հոբելյարին. “Ամուսնուս պապիկը ինձ եւ քույրիկիս խնդրեց երգել: Մենք էլ ժողովրդական երգի փոքրիկ հատված կատարեցինք”:

Արեւիկ Ալավերդյանը


Նա նշել է, թե ամուսնու համար հաճախ չի երգում.“Դա եղել է ընդամենը մեկ անգամ, երբ մեր հարսանիքի ժամանակ նրան անակնկալ մատուցեցի: Այդ պահն ամենատպավորիչն է իմ կյանքում. նկատեցի, որ սիրելիս չի կարողանում թաքցնել հույզերը: Իսկ նա միշտ երգում է ինձ համար, հատկապես ֆրանսերեն երգերը շատ լավ են ստացվում”:

Երգչուհին սիրելի երգեր շատ ունի, որոնցից մեկն է առանձնացրել ապագա բալիկի համար.“Այս տարի Աստծուց բալիկ եմ խնդրում: Նրա համար կկատարեմ Ռուբեն Հախվերդյանի “Իմ սեր” ստեղծագործությունը: Ինձ թվում է` այն հենց երեխաների մասին է”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/ Bravo.am
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW