×


Արեւիկ Ալավերդյանի ամուսինը սիրում է կնոջը երես տալ :)

Արեւիկ Ալավերդյանը, որն արդեն կես տարի է` բնակվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում, վաղը կժամանի հայրենիք` ամառային արձակուրդներն այստեղ անցկացնելու: Իսկ մինչ այդ երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է փարիզյան իր կյանքի, ամուսնու հետ փոխհարաբերությունների, նորաձեւության հանդեպ ունեցած սիրո մասին եւ ոչ միայն:

Արեւիկ Ալավերդյանը


Փարիզում ապրելու մասին

Փարիզում անցկացրած առաջին ամիսներին որոշակի դժվարությունների առջեւ էի կանգնել, քանի որ պատրաստ չէի նման կտրուկ փոփոխության: Հիմա արդեն ինչ-որ չափով հարմարվել եմ: Չնայած` ամուսնուս կողքին շատ երջանիկ եմ, նա ջանք չի խնայում, որպեսզի այստեղ ինձ լավ զգամ եւ օրերս լեցուն լինեն գեղեցիկ պահերով, միեւնույն է, շատ եմ կարոտում ծնողներիս ու ընկերներիս, որոնցից մեծ դժվարությամբ եմ բաժանվել, կարուտում եմ Երեւանն ու իմ հագեցած, ակտիվ կյանքը: Եվ անսահման կարոտում եմ Շելբի շնիկիս ու անհամբեր սպասում մեր հանդիպմանը:

Արեւիկ Ալավերդյանը


Ամառային արձակուրդների մասին

Հանգիստս վաղուց է պլանավորված. վաղը կլինեմ Երեւանում:): Վերջապես կտեսնեմ հարազատներիս: Երբ հասնեմ, առաջին հերթին վազելու եմ շնիկիս մոտ. հետաքրքիր է` ինչպես կարձագանքի, երբ տեսնի ինձ: Գիտեմ` շատ է կարոտել, ինչի համար ինձ շատ-շատ մեղավոր եմ զգում:

Արեւիկ Ալավերդյանը


Փարիզի նորաձեւության մասին

Նորաձեւության համաշխարհային մայրաքաղաքում հանդիպում եմ ամենատարբեր, հաճախ էլ տարօրինակ հագուստով մարդկանց:): Այստեղ ինձ ամենից շատ դուր է գալիս այն, որ մարդիկ ունեն չափի զգացում եւ գիտեն առօրյա ու երեկոյան հագուկապի տարբերությունը: Իհարկե, ընդհանուր առմամբ տեղի բնակիչները շատ ճաշակով են, մանավանդ` երիտասարդությունը: Պատահում է, երբ ճանապարհիս շատ ոճային հագնված աղջիկների եմ հանդիպում, ուզում եմ մի պահ կանգնել ու լուսանկարել նրանց:):

Իր ոճի մասին


Փարիզում ես հագնվում են այնպես, ինչպես ցանկանում եմ: Բոլորն են ազատ, այդ իսկ պատճառով էլ խանութում ինչ-որ բան ընտրելիս չեմ մտածում, թե կողքից տեսնողները ինչպիսի հայացքով կնայեն, ինչ կմտածեն կամ ինչպես կարձագանքեն:

Արեւիկ Ալավերդյանն ամուսնու հետ


Շոփինգի հանդեպ ունեցած սիրո մասին

Շոփինգն ինձ երջանկացնում է: Շատ ուրախ եմ, որ երբեւէ իմ եւ ամուսնուս միջեւ խնդիրներ չեն եղել այդ պատճառով: Նա սիրում է իմ ոճը, երբեք չի մերժում եւ առավել եւս հունից դուրս չի գալիս, երբ ցանկանում եմ նորաձեւ որեւէ հագուստ գնել: Հայկոն շատ ուրախ ու պոզիտիվ անձնավորություն է եւ շատ է սիրում ինձ երես տալ:):

Առաջնեկի մասին

Երեխա ունենալու մասին շատ ենք մտածում ու զրուցում, բայց դեռ ցանկանում ենք վայելել մեր ամուսնական կյանքը երկուսով: Չնայած` երկար չենք սպասի, քանի որ շատ եմ ցանկանում թիթիզ մայրիկի “դերում” լինել:):

Արեւիկ Ալավերդյանն ամուսնու հետ


Ստեղծագործական կյանքի մասին

Վաղուց  է` որպես երգչուհի հանդես չեմ գալիս, բայց շատ մտքեր ունեմ, որոնք ցանկանում եմ իրականացնել. ուզում եմ գեղեցիկ աշխատանքով ներկայանալ հանդիսատեսին: Կարծում եմ` երկար չեմ սպասեցնի:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW