×


Արեւիկ Ալավերդյանի նորածին որդու անունն ու ամուսնու արձագանքը

BRAVO.am-ը պատմել է, որ երեկ Փարիզում լույս աշխարհ է եկել Արեւիկ Ալավերդյանի առաջնեկը: Մեզ հետ զրույցում նորաթուխ մայրիկը նշել է, որ որդին ծնվել է 3 կգ քաշով եւ 48 սմ հասակով: Նորածինը, ծնողների որոշմամբ, Դավիթ անունն է ստացել:

Արեւիկ Ալավերդյանը


«Երբ գրկեցի որդուս, անբացատրելի զգացողություններ ունեցա: Ես էլ, Հայկն էլ նրան տեսնելիս չկարողացանք, նույնիսկ չփորձեցինք զսպել մեր հույզերը: Այնքան հուզված էինք, որ աննկարագրելի է»,-պատմել է երգչուհին:

Արեւիկ Ալավերդյանն՝ ամուսնու հետ


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արեւիկ Ալավերդյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW