×


Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում է

Կիեւում րոպեներ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը գեղեցիկ ելույթով հաղթահարեց այս փուլը եւ հաղթանակի համար կպայքարի մայիսի 13-ին կայանալիք եզրափակչում:

Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում է


Արծվիկի հետ առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցողներից եզրափակիչ են անցել նաեւ Կիպրոսի, Մոլդովայի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Բելգիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչում է


Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Fly With Me» երգը: Նրա հետ բեմում էին երկու պարուհիներ եւ երեք բեք-վոկալիստներ: Բեմականացման ընթացքում էկրաններին ցուցադրվեցին հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները: 

BRAVO.am-ը հաղթանակ է մաղթում Արծվիկին:):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին