«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան պատվիրակ Արծվիկը ժամանել է Հայաստան` մասնակցելու մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Այժմ մրցութային երգի ընտրության փուլն է, եւ երգչուհին ակտիվորեն ներգրավված է փորձնական տարբերակների ձայնագրման գործընթացում: Ինչպես հայտնում են Առաջին ալիքից, հաղթող է ճանաչվելու այն երգը, որը լավագույնս կհամապատասխանի նրա կերպարին, ինչպես նաեւ մրցույթի ընդհանուր գաղափարախոսությանն ու ձեւաչափին:
Արծվիկը
Բացի այդ, այսօր երեկոյան Արծվիկը ելույթ կունենա Կարապի լճի շրջակայքում կայանալիք Սբ. Սարգսի տոնին նվիրված համերգին, իսկ ահա փետրվարի 11-ին՝ Սիրահարների այգում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը:
BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: