Արման Հովհաննիսյանի եւ Վալերիայի «Սեր իմ անուշ» զուգերգն արդեն ներկայացրել ենք: Մինչ Եվրոպա համերգային շրջագայության մեկնելը երգիչը պատասխանել է BRAVO.am-ի հարցերին` պատմելով, թե ինչպես է ծագել ռուս երգչուհու հետ հանդես գալու գաղափարը:
Արման Հովհաննիսյանը եւ Վալերիան
«Ի սկզբանե, երբ Ավետ Բարսեղյանն ու Արսեն Գրիգորյանը գրեցին երգը, մտադրություն կար այն կատարել ռուսական էստրադայի երգչուհիներից մեկի հետ: Ընտրեցինք բոլորին հայտնի Վալերիային, ուղարկեցինք նրան երգի նախնական տարբերակն ու ստացանք համաձայնությունը»,-տեղեկացրել է նա:
Արմանը հայտնել է, որ զուգերգը ձայնագրել են երգչուհու երեւանյան այցի ժամանակ. «Վալերիան մեր մայրաքաղաք էր եկել հատուկ զուգերգի ձայնագրման համար: Այդ ընթացքում նաեւ այնպես ստացվեց, որ միասին այն առաջին անգամ կատարեցինք կորպորատիվ միջոցառումներից մեկի ընթացքում»:
Արման Հովհաննիսյանը եւ Վալերիան
Երգչի խոսքով` համագործակցությունը հեշտ է ստացվել.«Հիացած եմ Վալերիայի արտիստիզմով, բեմական պահվածքով ու պրոֆեսիոնալիզմով: Նա շատ կիրթ, գեղեցիկ ու հաճելի կին է»:
Արմանը դժվարացել է նշել` զուգերգը տեսահոլովակ կունենա, թե ոչ.«Իհարկե, մտածել ենք այդ մասին: Սակայն, սկզբում Վալերիայի, իսկ այժմ էլ իմ համերգային շրջագայությունների պատճառով, գործընթացը հետաձգվել է: Այս ընթացքում բազմաթիվ նամակներ էինք ստանում, թե երբ երգը հասանելի կլինի հանդիսատեսին, եւ որոշեցինք պրեմիերան անել առանց տեսահոլովակի»:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Արման Հովհաննիսյանը կենդանի նվագակցությամբ մենահամերգով հանդես կգա Հոլանդիայի Զեթեն քաղաքում, իսկ հոկտեմբերի 4-ին երգիչը ելույթ կունենա Փարիզի հանդիսատեսի համար:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արման Հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: