Հայկական շոու-բիզնեսում այս ամռանը հարսանիքների պակաս չի զգացվում: Երեկ` օգոստոսի 7-ին, տեղի է ունեցել դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հարսանեկան արարողությունը: Դերասանի ընտրյալը մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Վիկան է, ով ընտրել է «Ֆաինա» հարսանեկան զգեստ:
Արման Նշանյանն ամուսնացել է
Արմանն ու սիրելին միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Սաղմոսավանքում, փոխանակվել ամուսնական մատանիներով, իրականացրել գեղեցիկ հարսանեկան ֆոտոշարք, իսկ երեկոյան իրենց միությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկում:
Նշենք, որ Արմանն ու Վիկան հենց եկեղեցու բակում օրինականացրել են իրենց հարաբերությունները` գրանցելով այն նաեւ զագսում:
Արման Նշանյանն ամուսնացել է
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին ու երջանկություն մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները՝ համացանցից


×
17,680





