×


Դերասան-ամուսիններ Արմեն Մարությանը եւ Ալլա Վարդանյանը

Արմեն Մարությանը սրտի վիրահատության է ենթարկվել

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Գաբրիել Սունդուկյան անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն այս օրերին հիվանդանոցում է: Դերասանին սրտի բաց վիրահատություն են կատարել:  

Սունդուկյանի անվան թատրոնի թատերախմբի վարիչ Ալիկ Թադեւոսյանից տեղեկացանք, որ դերասանի ինքնազգացողությունը լավ է.«Փառք Աստծո, վիրահատությունը բարեհաջող է անցել: Ի շնորհիվ փորձառու բժիշկների՝ պարոն Մարությանն իրեն լավ է զգում: Հետվիրահատական բարդություններ չեն եղել: Այժմ հիվանդասենյակում է, մի փոքր կազդուրվելուց հետո տուն կգնա»,- ասել է նա:

Արմեն Մարությանը


BRAVO.am-ն առողջություն է մաղթում Արմեն Մարությանին:

BRAVO.am
Լուսանկարները` Bravo.am-ի եւ Pan Photo-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW