Հումորիստ, “Yere1” հեռուստանախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում հայտնել էր, որ կնոջ` Քրիստինե Սմսարյանի հետ ամառային արձակուրդները կանցկացնեն Եվրոպայում: Ամուսիններն օրերս են վերադարձել շրջագայությունից, որի ընթացքում արված լուսանկարներն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Արմեն Պետրոսյանը կնոջ հետ
Զույգը եղել է Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի 9 քաղաքում:).“Ավելի շատ ոչ թե հանգստացանք, այլ շատ լավ զբոսնեցինք Բարսելոնում, Պալմա դե Մալյորկայում, Լորետ դե Մարում, Կաննում, Նիցցայում, Մոնտե Կառլոյում, Սան Ռեմոյում, Մոմպելյեում եւ Սան Տրոպեում”:
Արմեն Պետրոսյանն ու Քրիստինե Սմսարյանը Լորետ դե Մարում
Հումորիստը երեխաների հետ արտերկիր մեկնելիս կարեւորում է հանգիստն ու ծովը, իսկ կնոջ կամ ընկերների հետ հանգստանալիս նախընտրում է նոր վայրեր այցելել եւ որքան հնարավոր է շատ արկածներ ունենալ:):
Արմեն Պետրոսյանի կինը` Քրիստինեն
Նշենք, որ Արմեն Պետրոսյանի` Մենչի կինը` Քրիստինեն, իրենց ուղեւորության նկարները սոցիալական ցանցում տարածել է հետեւյալ խորագրով. “Իմ եւ ամուսնուս մեղրամիսը 11 տարի անց :)”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: