×


“Արմենիա Մարիոթ”-ի բացօթյա սրճարանում 60 մետրանոց շտրուդելի հյուրասիրություն-վաճառք է :)

Կովկասի ամենաերկար` 60 մետրանոց շտրուդելը Երեւանում է:): Այն կարող եք համտեսել մինչեւ ժամը 18:00-ն` “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի բացօթյա սրճարանում:

Շտրուդելի հյուրասիրություն-վաճառք Երեւանում


Ավանդույթի համաձայն, ավստրիական օրվա առթիվ արդեն 5-րդ տարին Երեւանում  պատրաստվում է վիեննական շտրուդել, որի գնորդները հնարավորություն են ստանում  մասնակցել վիճակահանության. “Այս տարի մրցանակները 10-ն են, իսկ գլխավորը դեպի Վիեննա 2 ուղեգիրն է եւ ռոմանտիկ հանգիստն այնտեղի “Մարիոթ” հյուրանոցում”,- BRAVO.am-ին ասել է “Արմենիա Մարիոթ”-ի մարկետինգի համակարգող Անահիտ Թանթուշյանը:

Լուկաս Նեգեդլին, Անահիտ Թանթուշյանը եւ Զոլտան Կոնշանսկին


Գնելով մեկ կտոր շտրուդել`  միջոցառման մասնակիցները երկու կտրոնի վրա լրացնում են իրենց տվյալները եւ դրանցից մեկը հանձնում կազմակերպիչներին: Վիճակահանության ժամանակ էլ “Արմենիա Մարիոթ” -ի Վաճառքի եւ մարկետինգի տնօրեն Զոլտան Կոնշանսկին եւ “Ավստրիական ավիաուղիներ” ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուկաս Նեգեդլին  արկղից պատահական ընտրությամբ կհանեն կտրոններն ու պարզ կդառնան օրվա երջանիկների անունները:

Շտրուդելի հյուրասիրություն-վաճառք Երեւանում


Ինչպես BRAVO.am-ին հայտնել է հյուրանոցի մարկետինգի համակարգողը, 60 մետրանոց հսկան, որից ստացվել է մոտ 1500 կտոր, մեկ օրվա ընթացքում պատրաստել է հյուրանոցի շեֆ-խոհարար Ռոլֆ Գրաբերը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW