×


Արմինե Պողոսյան.«Երբ կինը ճիշտ ընտրություն է կատարում…»

Արմինե Պողոսյանն ամուսնու հետ Միացյալ Նահանգներում է ու ամառը կանցկացնի այնտեղ: Համազգային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին պատմել է այցի նպատակի,  օվկիանոսից այն կողմ անցկացրած օրերի, ամուսնական կյանքի մասին եւ ոչ միայն:

Արմինե Պողոսյանը


«Այս շրջանում նոր ներկայացումներ չունեմ եւ հերթական արձակուրդն եմ վերցրել, իսկ օգոստոսին կվերադառնամ»,-մեզ հետ զրույցում ասել է նա եւ հավելել, որ արդեն հասցրել է լինել Սանտա Մոնիկայում, ինչպես նաեւ մասնակցել է ելակի փառատոնի. «Եղել ենք շատ հետաքրքիր ու դրախտային մի այգում, որտեղ մարդիկ հանգստանում են ծանր օրվանից հետո: Այնտեղ տարբեր եկեղեցիների բակերից բերված ծառեր ու ծաղիկներ են, ամերիկյան շատ ֆիլմեր են նկարահանվել»:

Արմինե Պողոսյանն` ամուսնու հետ


Անդրադառնալով իր եւ ամուսնու հարաբերություններին` Արմինեն նշել է.«Երկու տարի եւ հինգ ամիս է` միասին ենք: Երջանիկ եմ, քանի որ հրաշալի ամուսին ունեմ: Երբ կինը ճիշտ ընտրություն է կատարում, ընտանիքում տիրում է սերն ու հարգանքը: Եթե սիրված ես ու սիրում ես, ուրեմն ամուսնությունից հետո կյանքդ փոխվում է հարյուր աստիճանով: Հաճելի է, երբ կողքիդ տղամարդը գնահատում ու սիրում է քեզ. դրանից լավ բան չկա աշխարհում»:

Արմինե Պողոսյանը


Դերասանուհու խոսքով` հասուն տարիքում ընտրություն կատարելն ամբողջ կյանքի համար է.«Եթե զույգերն ապրում են միմյանց խոսքը հարգելով, չի լինում իմն ու քոնը եւ, իհարկե, հայկական չոր վարվելակերպը, ապա ընտանիքում միայն սեր, հարգանք ու համերաշխություն է տիրում: Կարեւոր է նաեւ, որ ամուսինները լրացնեն միմյանց բոլոր առումներով, լինեն անկեղծ: Ամուսինս մի խոսք ունի` երկու տարի է` ամուսնացած ենք ու չենք կռվում, հետաքրքիր չէ:)»:

Ինչ վերաբերում է ընտանիքի համալրմանը, Արմինեն հետեւյալն է ասել.«Աստված ինչպես կկամենա, այդպես էլ կլինի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինե Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW