×


Արմինկայի եւ Արազ Դարեի “Սեր ու կարոտ”-ը` 7 տարի անց

2006 թվականին Արմինկան եւ Արազ Դարեն երգեցին “Սեր ու կարոտ”, որը նրանց հաջողություն ու մրցանակներ բերեց: Երգիչներն իրենց հայտնի զուգերգի ռեմիքսը շուտով կներկայացնեն նոր տեսահոլովակով:

Արմինկան եւ Արազ Դարեն


“Սեր ու կարոտ”-ի ռեմիքսն իրականացրել է դիջեյ Սերժոն, երգն ունի հայերեն եւ պարսկերեն տարբերակներ, իսկ նկարահանումներն իրականացվել են Գյումրիում: Ինչպես նախորդ, այս տեսահոլովակի ռեժիսորը եւս Հրաչ Քեշիշյանն է.“Նկարվել ենք հյուրանոցներից մեկում եւ հին ու նեղլիկ փողոցներում, որոնք, ցավոք, Երեւանում չեն պահպանվել: Իմ զգեստներն ու աքսեսուարներն ինքս եմ ընտրել, մեզ աջակցել է նաեւ հոլովակի նկարիչ Լուսինեն: Նախորդ համագործակցությունից լավ հուշեր ունենք, կարծես, այդ ամենը յոթ տարի անց նորից վերապրեցինք: Եթե համեմատենք առաջին տեսահոլովակի հետ, նույնն են միայն զգացողությունները, մնացած ամեն ինչը տարբերվող է”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Արմինկան:

Արմինկան


Քանի որ Արազ Դարեն բնակվում եւ աշխատում է Իրանում, երգի պարսերեն տարբերակը կներկայացվի իրանցիներին.“Նա այնտեղ հայտնի է եւ ցանկություն ունի Հայաստանից դուրս ներկայացնել մեր դուետը, իսկ այստեղ այդ տարբերակը չի հնչի, քանի որ անիմաստ է”,-ասել է Արմինկան, երգիչն էլ հավելել է, որ վաղուց է մտադրություն ունեցել երգն Իրանում ներկայացնել, բայց միայն հիմա է նույն թիմին հաջողվել միավորվել ու կրկին համագործակցել.“Այս գործը հաջողություն բերեց, ինձ համար անբացատրելի էր, որ Հայաստանում առաջին դուետով ճանաչվեցի”:

Իրանահայ երգչի խոսքով` Արմինկան հեշտությամբ է սովորել պարսկերեն տեքստը, եւ ոգեւորությամբ են կրկին միաին աշխատել.“Երգեցի դեմո տարբերակը, նա լսեց ու կարճ ժամանակահատվածում սովորեց: Զարմացել էի, թե ինչպես է հնչյունները ճիշտ արտաբերում, որովհետեւ պարսկերենի շեշտադրումները հեշտ չեն: Իրանցիներին կհետաքրքրի, որ հայ երգչուհին իրենց լեզվով է երգում”:

Անիտա Հախվերդյանի խոսքերով ու Արա Թորոսյանի երաժշտությամբ “Սեր ու կարոտ” երգի ռեմիքսի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մինչեւ Ամանոր, ինչպես Արազ Դարեն է հայտնել, այն նախորդի ժամանակակից տարբերակն է.“Սյուժետային գիծն այդքան ընդգծված չէ, բայց կան սիրային պատմություն, հանդիպում ու գեղեցիկ տեսարաններ”:  

Արմինկան եւ Արազ Դարեն


Ի դեպ, Արմինկան գործնական այցով այսօր կմեկնի Միացյալ Նահանգներ, սակայն Նոր տարին նա չի դիմավորի օվկիանոսից այն կողմ.“20 օրից կվերադառնամ, որովհետեւ այս անգամ Ալեքսն ինձ հետ չէ, իսկ առանց ձագուկիս չեմ կարող Ամանոր նշել: Սա մեր առաջին երկարատեւ բաժանումը կլինի, ուղղակի չեմ կարող տանել, քանի որ համերգի եմ մասնակցելու, անընդհատ զբաղված եմ լինելու ու չեմ հասցնելու իրեն շատ ժամանակ տրամադրել: Նա արդեն գիտակցում է, որ մաման կարեւոր գործեր ունի: Իհարկե, նվերներով կվերադառանմ, թեեւ բացակայությանս ժամանակ իր աչքին ոչինչ չի երեւում”:

Ստորեւ առաջարկում ենք դիտել “Սեր ու կարոտ” երգի` 2006-ին նկարահանված տեսահոլովակը:

BRAVO.am
Լուսանկարները` Վահե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW