×


Արմինկան, Սյուզին, Մարիաննան, Շուշան Պետրոսյանը եւ մյուսները` պաղպաղակների “հրավառությանը” :)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով իրականացվող տոնակատարություններին անմասն չմնաց նաեւ մեր քաղաքը: Երեւանի Հյուսիսային պողոտայում եւս փոքրիկներին նվիրված հունիսմեկյան միջոցառում է տեղի ունեցել:

Սյուզին երգել է հունիսմեկյան համերգին


Նախ` երեխաներին ուրախացրել են մուլտֆիլմերի հերոսներն ու ատրակցիոնները, իսկ երեկոյան հատուկ տեղադրված բեմահարթակից ներկաներին ողջունել են հայկական էստրադայի ներկայացուցիչներից մի քանիսը: 

Երգել են  Լուսինե Աղաբեկյանը, Սյուզին, Մարիաննա Հովհաննիսյանը, Արմինկան, Նարինե Դովլաթյանը, Անահիտ Շահբազյանը, Սյուզի Մելիքյանը, Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանները, Դալիթան, Լիդուշիկը եւ այլք: Համերգային մասը եզրափակել է երգչուհի, արդեն նաեւ քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանը:

Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը


Բացօթյա միջոցառման կազմակերպիչներից հաղորդավար Տիգրան Հարությունյանը նշել է, որ համերգի կայացման վայրը հատուկ է ընտրվել.“Անցուդարձն այստեղ շատ է: Մանուկներն էլ, մեծահասակներն էլ անվճար պաղպաղակներ են ստացել’’:

Երեխաներին  նվիրված էլ ի՞նչ տոնակատարություն առանց հրավառության:): Իսկ միջոցառման ավարտին իր սեթերն է հնչեցրել DJ Գրինգոն: Համերգի կազմակերպիչներն են Երեւանի քաղաքապետարանը, “Երեւան” հեռուստաընկերությունը, “Էլիտ Շանթ'' ընկերությունը եւ “Ժպիտ” ակումբը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW