×


Արսեն Գրիգորյանի նոր ծնված որդին նրա նման փոսիկ ունի դնչին :)

Արսեն Գրիգորյանի ընտանիքում այսօր մեծ ուրախություն է. քիչ առաջ ծնվել է երգչի երկրորդ երեխան:): Ջուլիետան նրան որդի է պարգեւել. փոքրիկ Ինեսի եղբորը ծնողներն անվանել են Վահե:

Արսեն Գրիգորյանի ընտանիքը


Երգիչն այժմ Երեւանում է, իսկ նրա կինը` Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ եւ ծննդաբերել է, իսկ Արսենը հայրենիքից նրանց հետեւում է “Skype”-ի միջոցով:

Արսեն Գրիգորյանը կնոջ հետ


“Շատ-շատ կուզեի այնտեղ` կնոջս կողքին լինել: Առաջին վայրկյանին, որ տեսա տղայիս, նորից այն զգացողությունն ապրեցի, երբ աղջկաս` Ինեսին ծնվելու ժամանակ էի ապրել:). այդ պատկերն աչքիս առաջ եկավ: Շատ երջանիկ եմ, բայց մի քիչ մտահոգ , որ նրանք այս պահին ինձնից հեռու են”, - BRAVO.am-ին ասել է երաժիշտն ու ավելացրել, որ չի մեկնելու Ֆրանսիա, այլ ընտանիքն է վերադառնալու Հայաստան:

Արսեն Գրիգորյանը դստեր հետ


Փոքրիկը ծնվել է 2 կգ 740 գ քաշով. “Կինս ասաց, որ ինձ նման դնչին փոսիկ ունի, դեռ լավ չեմ տեսել, հիմա էլ շարունակում եմ հետեւել ինտերնետով”:

BRAVO.am-ը շնորհավորում է Արսեն Գրիգորյանի ընտանիքին` Վահեին մաղթելով անհոգ ու առողջ մանկություն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW