Թատրոնի եւ կինոյի դերասան, հաղորդավար Արսեն Լեւոնյանը, որն այս շրջանում հանդես է գալիս “Հարազատ թշնամի” սերիալում, իր հիմնական աշխատանքին զուգահեռ վերջին ամիսներին մասնակցել է մեկ այլ նկարահանման, իսկ արդյունքը կարող եք դիտել այստեղ:
Դոն Սերոժը եւ Արսեն Լեւոնյանը
“Տեսնեմ արեւը”. Այսպես է կոչվում Դոն Սերոժի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի գլխավոր հերոսը Արսենն է: Վերջինս պրեմիերայի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկայացել էր եղբոր` դերասան Խորեն Լեւոնյանի հետ:
“Վեց ամիս սեր եւ մեծ եռանդ ենք ներդրել տեսահոլովակի աշխատանքներում, որը նվիրված է հայրիկիս. նա արդեն մեկ տարի է` մեզ հետ չէ… Հոլովակում դրվագներ են իմ կյանքից, որոնք լավ կերտել կարող էր միայն Արսենը”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Դոն Սերոժը:
Կադր "Տեսնեմ արեւը" հոլովակից
Երգն ու տեսահոլովակի սյուժեն մտահղացել է հենց երգիչը` ռեժիսորի աշխատանքը վստահելով Արտյոմ Հովակիմյանին.“Հուսով եմ` այս տարվա լավագույն տեսահոլովակներից մեկը կճանաչվի”,-նշել է Դոն Սերոժը, Արսեն Լեւոնյանն էլ հավելել, որ իրենց համագործակցությունը շարունակական կլինի.“Զուգերգ ենք ձայնագրել”:
Դոն Սերոժը եւ Արսեն Լեւոնյանը
Երեկոյի ընթացքում բացի տեսահոլովակի ցուցադրությունից, մի շարք նկարիչներ ներկայացրել են իրենց կտավները, Արսեն Լեւոնյանը եւ Դոն Սերոժը կատարել են նաեւ իրենց նոր` “Մի հեռացեք” երգը:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: