Հեռուստահաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանը շուրջ 3 շաբաթ է` Միացյալ Նահանգներում է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչով է այնտեղ զբաղված եւ որն է ուղեւորության նպատակը:
Արտակ Վարդանյանը
“Արմենիա” հեռուստաընկերության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ նախագծի շրջանակում Արտակը, որպես հեղինակ եւ լրագրող, Չիկագոյում ֆիլմ է նկարահանել, որի պրեմիերան նախատեսված է առաջիկայում:
“Լրագրողներին փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է ընձեռվել: Նախագծի շնորհիվ կարողանում ես քո ընտրած թեմայով մանրամասն նկարահանումներ անցկացնել: Մենք անդրադառնում ենք տեղի քաղաքացիական հասարակությանը, կոռուպցիային եւ ԶԼՄ-ներին: Եղել ենք ամերիկյան առաջատար “ABC” ալիքում, բացառիկ հարցազրույց ունեցել կիրակնօրյա քաղաքական թոք-շոուի վարողի հետ, նաեւ իրենց լրատվական ծառայության ղեկավարի հետ”,-պատմել է նա:
Արտակ Վարդանյանը
Արտակը հասցրել է լինել նաեւ Մեդիսոնում, այժմ էլ հանգստանում է Հավայան կղզիներում.“Տպավորված եմ աննկարագրելի բնությամբ… Տեսարժան վայրերն այնքան շատ են: Բացահայտել եմ տեղի բնակիչների բնավորությունն ու մտածելակերպը. նրանք կարողանում են հասարակության մեջ փոխել ամեն ինչ, օրինակ` հարցազրույց ունեցանք մի մարդու հետ, որը դատի է տվել իր քաղաքի կառավարությանը”:
Նա իր ճամփորդական հուշերը գրի է առնում նոթատետրում, հետաքրքիր դեպքերից մեկը պատմել է BRAVO.am-ին.“Չիկագոյում նկարահանումն ավարտեցինք, եւ ես պետք է մեկնեի Հավայան կղզիներ: 2 ժամ շուտ հասա օդանավակայան: Կոշտ ձայնով մի կին ցանկացավ չսպասեցնել ինձ, ես էլ համաձայնեցի: Պատրաստվում էինք թռիչքի, երբ տեղեկացա, որ այն մեկնում է հակառակ ուղղությամբ: Խնդրեցի կանգնեցնել ինքնաթիռը, դուրս եկա եւ բախտի բերմամբ չհասա չգիտեմ էլ, թե ուր:)”:
Արտակ Վարդանյանը
“Արմնյուզ”-ի “Երեւանն է խոսում” թոք-շոուի հաղորդավարը տեղեկացրել է, որ մի քանի օրից կվերադառնա Հայաստան եւ անձնակազմի հետ կպատրաստվի նոր եթերաշրջանին.“Ծրագիրն ավելի սկանդալային ու հետաքրքիր կլինի: Ինչպես միշտ, ամեն ինչ անելու ենք, որ մեր լսարանն ավելանա, նվազագույնը` չպակասի”:
BRAVO.am
Լուսանկարները` Արտակ Վարդանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: