×


Արտաշես Մխիթարյանի որդու առաջին տարեդարձին

Արտաշես Մխիթարյանի ընտանիքը նշել է որդու առաջին տարեդարձը :)

Դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանի որդին` Մաքսը դարձել է 1 տարեկան: Փոքրիկի տարեդարձի առթիվ ծնողները բացօթյա խնջույք են կազմակերպել, որի մանրամասներն ու լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին:

«Երկար մտածեցինք` ինչպես նշել մեր առաջնեկի մեկամյակը, քանի որ մինչեւ մեկ տարեկան ամեն ամիս նշել ենք ամսական ծնունդները: Ի վերջո, որոշեցինք տոն կազմակերպել բացօթյա ռեստորանում, քանի որ շատ շոգ է այս օրերին»,- պատմել է Արտաշեսը:

Արտաշես Մխիթարյանի որդու առաջին տարեդարձին


Դերասան հայրիկի խոսքով` մեկ տարեկանից հետո զգում են, որ Մաքսն արդեն մեծ տղա է. «Փոփոխություններ, իհարկե, նկատելի են թե ցանկությունների հարցում, թե վարքի մեջ: Լուրջ տղա է, նաեւ հետաքրքրասեր, նրան չես գրավի` փորձելով ուղղակի զբաղեցնել, պետք է նրան հետաքրքրի դիմացինի առաջարկած զբաղմունքը` սկսած լավ երաժշտությունից, մուլտֆիլմից»:

Ծնողները փոքրիկի փոխարեն տորթի մոմեր չեն փչել. «Թող մի քիչ մեծանա, հետո միասին կփչենք տորթի մոմերը, իսկ մեր` ծնողներիս երազանքը մեկն է, որ երջանիկ, առողջ, խելացի մարդ մեծանա մեր ազատ անկախ երկրում եւ քաղաքակիրթ քաղաքացի լինի իր քաղաքում: Թող բոլոր բալիկները ժպտան եւ երջանկացնեն ծնողներին իրենց պարզ եւ միամիտ, միեւնույն ժամանակ սովորեցնող վարքագծով: Աստված պահապան մեր բալիկներին»:

BRAVO.am-ը շնորհավորում է Մաքսին` նրան եւ բոլոր բալիկներին առողջ եւ անհոգ մանկություն մաղթելով:

Արտաշես Մխիթարյանի որդու առաջին տարեդարձին


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արտաշես Մխիթարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին