Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանների ընտանիքը 3 տարեկան է: Հաղորդավարը BRAVO.am-ին ասել է, որ իրենց հարաբերությունների հիմքում սերն ու փոխադարձ հարգանքն են.«Համատեղ անցկացրած օրերը շատ արագ, միեւնույն ժամանակ, հաճելի պահերով հագեցած են անցել: Պետք է միմյանց շնորհակալ լինենք այն բերկրանքի ու անմոռանալի պահերի համար, որ պարգեւել ենք»:
Արտավազդ Ամիրյանը՝ կնոջ հետ
Գլենդելում բնակություն հաստատած ամուսինները տոնական օրը սկսել են շնորհավորանքներով.«Քանի որ կինս ծաղիկների սիրահար է, տուն եկա վարդերի փնջով ու նվերով: Նա էլ ինձ համար էր հաճելի անակնկալ պատրաստել. ամեն անգամ պիտանի իրեր է նվիրում»,- նշել է Արտավազդը:
Արտավազդ Ամիրյանի ընտանիքը
Պարզվում է՝ նրանք հաճախ ու կարոտով են հիշում իրենց հարսանիքի օրը.«Երեւի յուրաքանչյուր զույգի ամենից շատ տպավորում է նախապատրաստական շրջանը: Մենք մեր հարսանիքը կազմակերպեցինք այնպես, ինչպես երազել էինք: Ունեինք հրաշալի ու սրտակից հյուրեր, որոնց շնորհիվ մեր օրն էլ ավելի հիշարժան դարձավ: Ամբողջ օրը հիշում էինք, թե երեք տարի առաջ այս օրը այս ժամին ուր էինք հասել եւ ինչ էինք անում:)»:
Զույգի առօրյայի անբաժան մասն են կազմում ընտանեկան փոքրիկ վեճերը:).«Չեմ կարծում, թե կա մի ընտանիք, որտեղ խոսակցություններ չեն լինում: Նման վեճերը նույնիսկ ամրացնում են հարաբերությունները: Մենք շատ շուտ ենք հաշտվում, իսկ այդ հարցում մեզ շատ է օգնում մեր աղջիկը՝ Օվսաննան»,-պատմել է հաղորդավարը:
Արտավազդ Ամիրյանի դուստրը՝ Օվսաննան
Նա եւ կինը երազում են մեծ ընտանիքի մասին.«Շատ երեխաներ ենք ուզում ունենալ, այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է»: Նրանք նաեւ հայրենիք այցելելու ցանկություն ունեն.«Կարոտել եմ Երեւանիս ամեն մի անկյունը: Հուսանք՝ շուտով այդ բացն էլ կլրացնենք: Աշխատանքային զբաղվածությունս շատ է, դրա համար այժմ դժվարանում եմ հստակ ժամկետներից խոսել»,-եզրափակել է Արտավազդը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արտավազդ Ամիրյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: