“Միշտ միասին լինենք, եւ թող մեր երազանքներն իրականան”. սիրելի կնոջ` Մարիամի ահա այս բարեմաղթանքով նոյեմբերի 3-ի կեսգիշերին մեկնարկել է Արտավազդ Ամիրյանի ծննդյան օրը` շարունակվելով հաճելի մի շարք անակնկալներով, որոնցից հոբելյարն առանձնացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գրավոր շնորհավորանքը:
Արտավազդ Ամիրյանը` կնոջ հետ
29-ամյա հաղորդավարը BRAVO.am-ին պատմել է, որ աշխատավայրում գործընկերների հետ տարեդարձը նշելուց հետո մայրաքաղաքի ժամանցի վայրերից մեկում լավ երեկո է անցկացրել ընկերների, բարեկամներ եւ հարազատների հետ, որոնց թվում են եղել հորեղբայրը` Արմեն Ամիրյանը, քույրը` Անին` դերասան, պարող ամուսնու` Ստեփան Ղամբարյանի հետ, դիզայներ Արամ Նիկոլյանը եւ այլք:
Արտավազդ Ամիրյանի ծննդյան տարեդարձին
Խոսելով նվերներից` Արտավազդն ասել է, որ կնոջից ստացել է իր սիրելի օծանելիքն ու սիրելի ապրանքանիշի գեղեցիկ վերնաշապիկ: Նա վստահ է` ինչ էլ Մարիամը նվիրեր, իր համար ամենաթանկն էր լինելու:):
Արամ Մանուկյանը եւ Ստեփան Ղամբարյանը
Ծննդյան տորթի մոմերը փչելիս հոբելյարը կարեւոր երազանք է մտապահել. “Երազում եմ այն, ինչի մասին երազում է յուրաքանչյուր տղամարդ, ով սիրում է եւ ուզում է իր կյանքը լցնել սիրով ու հրաշք ձայներով”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արտավազդ Ամիրյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: