×


Արտավազդ Ամիրյանը բաժանվել է ընկերուհուց

Արտավազդ Ամիրյանը փետրվարին իր սիրո պատմությունը պատմեց BRAVO.am-ին՝  ասելով, որ ինքն ու ընտրյալը՝ Անին, որոշել են հենց այս տարի էլ ամուսնանալ:  Նշենք, սակայն, որ զույգի հարսանիքը չեղյալ է հայտարարվել: Այս մասին մեզ հետ զրույցում քիչ առաջ հայտնել է հաղորդավարը:  

Արտավազդ Ամիրյանը նախկին ընկերուհու՝ Անիի հետ


“Պարզաբանումներ չեմ ուզում տալ, թե ինչն էր պատճառը. անձնական հարցերն իրար հետ արդեն պարզել ենք: Ուղղակի կարող եմ ասել, որ մենք իրար չհասկացանք: Լինում են նման դեպքեր”,- նշել է Արտավազդ Ամիրյանը:

BRAVO.am-ին նա ասել է, որ իրենց բարդ հարաբերությունների փուլը դեռ չի ավարտվել. “Չգիտեմ՝ ինչքան ժամանակ կտեւի, կանցնի, թե չի անցնի, բայց ես երբեք դեմ չեմ եղել մարդկային նորմալ հարաբերություններին: Ինչ էլ լինի կյանքում, պետք է փորձել դրան այնպես նայել, թե ուրեմն այդպես էր պետք: Երբ ամեն ինչ հանդարտվի, ես դեմ չեմ ընկերներ մնալուն”:

Արտավազդ Ամիրյանը նախկին ընկերուհու՝ Անիի հետ


Արտավազդ Ամիրյանն ասել է նաեւ, որ ամառվա ընթացքում չի հանգստացել. “Նույնիսկ հանգստյան օրերին եմ աշխատել: Հիմա իմ կյանքը մեծամասամբ աշխատանքով է լցված, որոշակի չափով էլ՝ ընտանեկան, տնային գործերով: Հեռուստատեսային նախագծեր կան, բայց  չակերտները չեմ բացի, որովհետեւ դեռ ամեն ինչ պարզ չէ”:

Ի դեպ, հաղորդավարից պարզեցինք, որ հիմա զբաղված է “իր համար կարեւոր եւ սիրելի աշխատանքով”՝ Էրեբունի վարչական շրջանի մշակույթի բաժնի պատասխանատուն է. “Բացի դա, շուտով ուսումնական նոր տարի է սկսվում “Slied Art” դպրոց-ստուդիայում: Իհարկե, կվերսկսենք նաեւ միջոցառումներ կազմակերպել”:

Լուսանկարները՝ Արտավազդ Ամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին