Շարունակելով հայ հայտնիների ամառային հանգստի թեման` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է դերասանուհի Արփինե Իսրայելյանի հետ: Նա կարծում է, որ արձակուրդները հրաշալի անցկացնելու առաջին նախապայմանը հաճելի եւ տրամադրող մթնոլորտով գեղեցիկ վայրում հայտնվելն է:):
Արփինե Իսրայելյանն ամուսնու` Ներսես Սեդրակյանի հետ
“Առհասարակ, ակտիվ հանգստի սիրահար եմ: Ինչ վերաբերում է Հայաստանում արձակուրդը կազմակերպելուն, գրեթե ամեն տարի մեկնում եմ Կապան` թե՛ լիցքաթափվելու, թե՛ բարեկամներիս այցելելու նպատակով”,-ասել է դերասանուհին:
Արփինեն նշել է, որ ամուսնու հետ դեռեւս չեն ծրագրել, թե այս տարի որտեղ են հանգստանալու.“Միասին եղել ենք Վրաստանում եւ Եգիպտոսում: Վերջինն ավելի շատ է տպավորել. այնտեղ մեկնել էինք հարսանեկան ճանապարհորդության:): Ցանկություն ունենք ուղեւորվել Բարսելոն` նաեւ պատմական ճարտարապետական կոթողներին ծանոթանալու նպատակով”:
Արփինե Իսրայելյանը
Խոսելով ստեղծագործական կյանքից` դերասանուհին նշել է, որ թատրոնում խաղաշրջանն ավարտվել է, իսկ սերիալներում կրկին կնկարահանվի, եթե իրեն հարմար առաջարկ ստանա.“Բացի այդ, ինչպես բոլոր պրոֆեսիոնալ դերասանները, ես էլ ավելի շատ մտածում եմ գեղարվեստական ֆիլմում հանդես գալու մասին”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արփինե Իսրայելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: