×


Արփինեին եւ Մհերին բաժանել է օվկիանոսը :)

“POP հանրագիտարան”-ի հեղինակ, լրագրող եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանն օրերս է վերադարձել եվրոպական ուղեւորությունից, իսկ Արփինե Գաբրիելյանը մեկնել է Միացյալ Նահանգներ եւ ոչ թե սկանդալների, այլ` հույզերի հետեւից:): Հաղորդավարներն արտերկրում ապրող հայ հայտնիների մասին նոր շարք են նկարահանում:

Արփինե Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը


“Շարքն իր բովանդակությամբ այնքան սուր չի լինի, որքան հաղորդման մյուս թողարկումներն են, այստեղ շեշտը դրվել է այն պատճառների վրա, որոնք ստիպել են արտիստներին լքել Հայաստանը”,- BRAVO.am-ին ասել է Մհերը:

Փարիզում, Միլանում, Ստամբուլում եւ Կիեւում ունեցած 16-օրյա շրջագայության ժամանակ նա հասցրել նկարել 6 հաղորդում. “Ինձ համար բացահայտում էր արտիստներից ոմանց հանձնվելը եվրոպական երկրներին` քաղաքական ապաստանի խնդրանքով: Կարծում եմ, Հայաստանում ոչ ոքի մտքով չէր անցնի, որ նրանք նման քայլի կդիմեին”:

Արփինե Գաբրիելյանը


Մհերը նշել է, որ այս շարքի դեպքում սկանդալներ ներկայացնելու խնդիր չունեն. “Մեր առաքելությունն է ցույց տալ, որ ամերիկյան կամ եվրոպական երազանքն այնքան էլ հարթ ու բաղձալի չէ: Ես, նախքան Եվրոպա մեկնելը,  մտածում էի այնտեղ  ապրելու ամսին, բայց հիմա հասկացա, որ ուզում եմ ապրել Հայաստանում, ունենալ այն, ինչ ունեմ այստեղ”:

Արփինե Գաբրիելյանը Միացյալ Նահանգներում “Pop հանրագիտարան”-ի ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ կնկարահանի հաղորդման ամերիկյան շարքը. “Պատրաստվում ենք նկարահանել վաղուց մեկնած եւ Ամերիկայում մշտական բնակություն հաստատած հայտնի մարդկանց: Կլինեն զգացմունքային եւ հուզական հաղորդումներ, մարդիկ, որոնց պատմությունները կհետաքրքրի մեր լսարանին”:

Արփինե Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը


Մոտ տասը մասից բաղկացած շարքը եթերում կլինի 2013-ի սկզբին` հաղորդման հավելվածների տեսքով:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մհերի եւ Արփինեի անձնական արխիվներից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW