×


Բեյոնսեի եւ Ջեյ Զիի էրոտիկ ելույթն ու “Գրեմմի 2014”-ի հաղթողները :)

Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ելույթով երեկ Լոս Անջելեսում մեկնարկել է 56-րդ “Գրեմմի”-ն: Ամուսինները կատարել են “Drunk in Love” ստեղծագործությունը: Բացի աստղային այս զույգից, երաժշտական աշխարհի հեղինակավոր մրցանակաբաշխությանը ներկա են եղել Մադոննան, Քեթի Փերին, Թեյլոր Սվիֆթը, Փինքը եւ այլ հայտնիներ, որոնց կտեսնեք ստորեւ ներկայացված լուսանկարներում:  

Բեյոնսեն եւ Ջեյ Զին


Եվ այսպես, “Տարվա ձայնագրություն” եւ “Լավագույն փոփ-կատարում” անվանակարգերում “Get Lucky” երգով հաղթող են ճանաչվել “Daft Punk”-ն ու Ֆարել Ուիլյամսը: Լավագույն է ճանաչվել նաեւ ֆրանսիական էլեկտրոնային դուետի “Random Access Memories” ալբոմը:

Daft Punk-ը


“Տարվա երգը” նորզելանդացի երիտասարդ երգչուհի Լորդի “Royals”-ն է, “Լավագույն ռոք երգը” Փոլ Մաքքարթնիի “Cut Me Some Slack”-ն է, անվանի երաժիշտը մրցանակ է ստացել նաեւ “Live Kisses” համերգային ֆիլմի համար:

Լորդը եւ Բեյոնսեն


Ջասթին Թիմբերլեյքի եւ Ջեյ Զիի “Suit & Tie”-ը հաղթել է “Տարվա տեսահոլովակ” անվանակարգում, Թիմբերլեյքը “Գրեմմի”-ի արժանացել  նաեւ “Pusher Love Girl” ստեղծագործության համար, որը ճանաչվել է “Տարվա r'n'b երգ”:

Քեթի Փերին


“Լավագույն ռոք ալմոբը” Led Zeppelin-ի “Celebration Day”-ն է, որը ներկայացնում է խմբի ելույթը Լոնդոնում` 2007 թվականին: Իսկ “Տարվա այլընտրանքային ալբոմը “Vampire Weekend”-ի “Modern Vampires of the City”-ն է: Մաքլմորի եւ Ռայան Լյուիսի “The Heist”-ը ճանաչվել է “Լավագույն ռեփ ալբոմ”:

Փինքը


Այս տարվա “Գրեմմի” մրցանակակիրների ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` grammy.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW