×


Բեն Ավետիսյանը եւ Ադրիանա Գալստյանն ընկերությո՞ւն են անում

Սերիալներից հայտնի Բեն Ավետիսյանը եւ Ադրիանա Գալստյանը կասկածվում են սիրավեպ ունենալու համար, իսկ պատճառն այն է, որ երիտասարդ դերասաններն օրերս միասին են ներկայացել «Զգուշացեք, կանայք են» կատակերգության պրեմիերային:

Ադրիանա Գալստյանը եւ Բեն Ավետիսյանը


BRAVO.am-ը կապ է հաստատել կողմերի հետ` պարզելու` արդյոք տարածված լուրը համապատասխանում է իրականությանը: Մեր հարցին` Ադրիանան ընկերուհին է, թե` ոչ, Բենը հստակ պատասխան չի տվել` նշելով հետեւյալը.«Վաղուց եմ ճանաչում նրան, շատ մոտ ենք»:

Բեն Ավետիսյանը


Ադրիանան էլ, ով հեռուստադիտողին հայտնի է «Ֆուլ Հաուս» սիթքոմից, մեզ հետ զրույցում ասել է, որ անձնականին վերաբերող հարցերին չի ցանկանում պատասխանել.«Այս թեմայի շուրջ մի բան կասեմ` շատ տարիներ է, ինչ ճանաչում ենք միմյանց»:

Ադրիանա Գալստյանը


Նշենք, որ Բենն ու Ադրիանան այժմ միասին նկարահանվում են «Երանի» հեռուստասերիալում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Բենի եւ Ադրիանայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW