Հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը` չորս երեխաների մայրիկ, երգչուհի եւ դիզայներ Վիկտորիան շատերի կուռքն է, բայց շատ են նաեւ նրանք, ովքեր քննադատում են գեղեցկուհուն, մեղադրում քիչ ժպտալու եւ աշխատանքին չափից շատ ժամանակ տրամադրելու համար: Հայտնի ամսագրերից մեկի հետ հարցազրույցում Վիկտորիան խոսել է իր ընտանիքի մասին՝ վստահեցնելով, որ նրանք պարզ ու հասարակ մարդիկ են եւ նրանց եւս անհանգստացում են տարրական խնդիրներն ու ամենօրյա հոգսերը:
Վիկտորիա Բեքհեմն ու Բրուքլինը
«Այն պահին, երբ Բրուքլինը գնում է քնելու, ես արդեն ուժասպառ եմ լինում: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում իրար հետ, ես նախ եւ առաջ մայրիկ եմ, հետո նոր՝ հայտնի մարդ: Մենք ավելի նորմալ ու հասարակ ենք, քան մեր մասին մտածում են»,- ասել է Վիկտորիան:
Մինչ չորս երեխաների մայրիկը պատմում է տան հոգսերի մասին, ընտանիքին մոտ գտնվող մարդիկ նշում են, որ Բեքհեմների երեխաների` Բրուքլինի, Ռոմեոյի, Քրուզի եւ Հարփերի կյանքը բավականին «աստղային» է: Նրանք անդադար գտնվում են լրագրողների ու պապարացիների ուշադրության ներքո, հաճախ են ճամփորդում եւ ստիպված են լինում տարբեր դպրոցներում սովորել:
Դեւիդ ու Վիկտորիա Բեքհեմները
Հենց ինքը՝ Դեւիդը նշում է, որ նրանք անում են հնարավորինս ամեն ինչ, որ իրենց երեխաներն իրենց սովորական զգան եւ չառանձնանան իրենց հասակակիցներից:
«Հիմնականում թույլ ենք տալիս, որ մեր երեխաներն անեն այն, ինչ ուզում են: Այս ամենը անում ենք, որ սովորական կյանք ունենան: Մեր երեխաները «անսովոր», «տարօրինակ» կամ «աստղային» չեն», վստահեցնում է բազմազավակ ընտանիքի հայրը: Ի՞նչ եք կարծում, կարող են արդյոք Բեքհեմների երեխաները սովորական լինել: Մասնակցեք նյութում տեղադրված հարցմանն ու հայտնեք ձեր կարծիքը:
Bravo.am
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: