Մոռացեք 90-60-90` մոդելի համար կատարյալ համարվող չափանիշների մասին: Այսօր “պոդիումային գեղեցկությունը” գնահատվում է վեցանիշ կլորիկ գումարով, կան նաեւ մոդելներ, ում վաստակը տարվա կտրվածքով նույնիսկ յոթանիշ թիվ է կազմում:
Ժիզել Բունդհենը
2002 թվականից Forbes ամսագիրը ներկայացնում է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը: Այս տարին եւս բացառություն չէ: 2014 թվականի ամենահարուստ մոդելը բրազիլացի գեղեցկուհի Ժիզել Բունդհենն է: 34-ամյա գեղեցկուհին այս տարի վաստակել է 47 միլիոն դոլար: Բավարար է հիշատակել միայն մոդելի համագործակցությունը H&M, Chanel, եւ Carolina Herrera հեղինակավոր բրենդերի հետ: Բացի այդ Ժիզելը նաեւ հանդիսանում է կոշիկի եւ ներքնազգեստի դիզայներ:
Այս տարվա ամենահարուստ մոդելների ցանկում միանգամից երկու գեղեցկուհի` Դաուցեն Քրուզն ու Ադրիանա Լիման, վաստակել են 8 միլիոն դոլար: Ի դեպ, երկուսն էլ հայտնի են որպես Victoria`s Secret ապրանքանիշի ‘’հրեշտակներ’’:
Ադրիանա Լիման
Ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում է Քեյթ Մոսը` 7 միլիոն դոլարով: 40-ամյա մոդելը միշտ էլ պահանջված է ու շարունակում է ակտիվորեն լուսանկարվել տարբեր հեղինակավոր ամսագրերի համար:
Քեյթի նման 7 միլիոն դոլար է վաստակել մեկ այլ Քեյթ, բայց արդեն Ափթոնը: Նա նոր է ընդգրկվել այս ցուցակում, եւ 7 միլիոն գումարը մեծ նվաճում է նորեկի համար:
Քեյթ Մոսը
Երկու Քեյթերի կողքին է Միրանդա Քերը: Այս տարվա ընթացքում գեղեցկուհուն հաջողվել է կրկին 7 միլիոն դոլար աշխատել: “7-միլիոնանոցների’’ ցուցակը եզրափակում է 26-ամյա Լիու Վենը` առաջին չինացի մոդելը, ով մասնակցել է Victoria`s Secret ապրանքանիշի ցուցադրությանը:
5 միլիոն դոլար է վաստակել Ալեսանդրա Ամբրոսիոն: 33-ամյա մոդելն ու երկու երեխաների մայրիկը այսօր ամենապահանջված մոդելների ցուցակում է:
4 միլիոն դոլար են վաստակել 22-ամյա Կարլի Կլոսը ու Նատալյա Վոդյանովան: Իր 3,5 միլիոնով նրանցից մի փոքր ետ է մնում Կարա Դելվինը:
Bravo.am
Աղբյուրը` Forbes
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: