Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Բրիթնի Սփիրսը բաժանվել է իր սիրեցյալ Ջեյսոն Թրեւիկից, որի հետ պատրաստվում էր ամուսնանալ: Երգչուհին չի հասցրել շատ տխրել բաժանության պատճառով. նա կրկին սիրահարված է ու երջանիկ:):
Բրիթնի Սփիրսը
Բրիթնիի նոր “բոյֆրենդը” շոու-բիզնեսի ներկայացուցիչ չէ: Ինչպես նշում են երգչուհու մտերիմները, Դեւիդ Լուկադոյի հանդեպ սերը դրականորեն է ազդում երգչուհու ինքնազգացողության վրա. նա սկսել է կրկին հետեւել իր արտաքին տեսքին ու հագուկապին:
Բրիթնի Սփիրսն իր նոր սիրեցյալի` Դեւիդ Լուկադոյի հետ
Սփիրսն իր նոր սիրավեպի մասին դեռեւս չի բարձրաձայնում, բայց պապարացիները մի շարք լուսանկարներ են տարածել, որտեղ զույգը գրկախառնված է կամ միմյանց ձեռք բռնած: Նրանք միասին սրճարաններ, ռեստորաններ ու ժամանցի այլ վայրեր են հաճախում, ինչպես նաեւ գնումների գնում: Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ նշում են, որ Դեւիդն արդեն իսկ ընկերացել է երգչուհու որդիների հետ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Eg.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: