Բրիթնի Սփիրսն ու Ջեյսոն Թրավիկը շուտով կամուսնանան: Սպասվելիք իրադարձությունն առիթ է հանդիսացել, որպեսզի սիրահարները դառնան ամերիկյան “Elle”-ի հոկտեմբերյան համարի հերոսները: Զույգը լուսանկարվել է ամսագրի համար, ինչպես նաեւ անկեղծ հարցազրույց տվել` պատասխանելով իրենց անձնական կյանքին վերաբերող հարցերի:
Բրիթնի Սփիրսը
“Ես ու Բրիթնին շփվում էինք միմյանց հետ որպես տնօրեն ու աշխատող, որովհետեւ ես իր գործակալն էի: Քննարկումներից մեկի ընթացքում նա կտրուկ շրջվեց դեպի ինձ, նայեցինք միմյանց աչքերի մեջ ու հասկացանք, որ սիրավեպ է սկսվելու”,- ասել է Ջեյսոն Թրավիկը:
Բրիթնին խոսել է նաեւ հանդերձանքի հարցում իր նախասիրություններից. “Սիրում եմ ջինսե տաբատներ ու հարմարավետ սվիտերներ: Ինձ դժվար է Քիմ Քարդաշյանի նման միշտ անթերի տեսք ունենալ. ամեն անգամ նա տնից դուրս է գալիս անթերի սանրվածքով եւ շպարով”:
Քիմ Քարդաշյանը
Խոսելով համատեղ կյանքի մասին` նրանք նշել են, որ "շատ լավ են զգում միասին":): Բրիթնին հավելել է, թե Ջեյսոնը մշտապես կարողանում է ուրախացնել իրեն: Երգչուհին նաեւ խոստովանել է, որ սիրելիին հանդիպելուց հետո շատ է փոխվել:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: