×


Գաբի Գալոյան.«Ոչ բարենպաստ պայմաններում եմ նկարահանվել»

«Հայաստան» տեսահոլովակից հետո Գաբի Գալոյանը կրկին նորություն ունի: «Հոր օրոր»՝ այս երգի հիման վրա է նկարահանվել երգչուհու նոր տեսահոլովակը, որի պրեմիերան նախատեսված է հունիսի 11-ին:

«Երաժշտությունը շատ պատահական լսեցի Ռիչարդ Մադլենյանի ստուդիայում: Մեղեդին անչափ հուզեց, եւ որոշեցինք կյանք տալ երգին: Խոսքերը վստահեցի Ավետ Բարսեղյանին, գործիքավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Հոր մասին երգող աղջկա մասին է: Զգացմունքային է. կա ե՛ւ հանգստություն, ե՛ւ պոռթկում, ե՛ւ կորուստ, ցավ, նաեւ որոշ առումով վերացական է՝ հարուստ խորհրդանշական պատկերներով: Այս երգի եւ հոլովակի վրա աշխատել են մարդիկ, ովքեր իմ ընկերներն են, զգում եւ ճանաչում են ինձ, հետեւաբար, ստացվեց այն, ինչ ցանկանում էինք: Այլ կերպ չէր կարող լինել: Սա ինձ համար կարեւոր աշխատանք էր»,-BRAVO.am-ին ասել է Գաբին եւ հավելել, որ նկարահանումները բավական բարդ են եղել:

Գաբի Գալոյանը


Երգչուհու խոսքով՝ նկարահանումների մեկնարկից մեկ օր առաջ է վերադարձել Կանադայից: Բարձր ջերմություն ունենալով հանդերձ` մի քանի տեսարանում ոչ բարենպաստ պայմաններում է նկարահանվել՝ ճահճի, սառը ջրի մեջ: Ռեժիսորի եւ թիմի սրտացավության շնորհիվ հաղթահարել է սարսափելի ցուրտն ու վատ ինքնազգացողությունը:

Գաբին նշել է, որ այս տարին բավական հագեցած էր իր համար: Ելույթներով հանդես է եկել Բեյրութում, Դուբայում: Տուլայում հավաքական համերգի է մասնակցել: Մարտին Միացյալ Նահանգներում մենահամերգով է հանդես եկել, որից հետո իր համերգային շրջագայությունը շարունակել է Կանադայում:

Կարպիս Թիթիզյանը եւ Գաբի Գալոյանը


«2 տարի է՝ համագործակցում եմ պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանի հետ: Մեր համագործակցության արդյունքում ստեղծվեց «Հայաստան» տեսահոլովակը: Այժմ էլ շատ հրավերներ ունեմ: Ես վստահում եմ նրան: Պահանջկոտ, հավատարիմ է, եւ մեր համագործակցությունը օրհնված եմ համարում»,-եզրափակել է երգչուհին:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գաբի Գալոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW