«Ֆուլ Հաուս» սիթքոմում Ռուբենի դերակատար Գարիկ Սեփխանյանն անմոռանալի է դարձրել կնոջ` Սյունեի 31-ամյակը: Հումորիստ-դերասանը BRAVO.am-ին պատմել է, որ սիրելիին ծննդյան տարեդարձի առթիվ նվեր է մատուցել անակնկալ ուղեւորության տեսքով:
Գարիկ Սեփխանյանը՝ կնոջ հետ՝ Թբիլիսիում
«Առավոտյան ժամը 5:00-ին արթնացրի նրան, ու ճանապարհ ընկանք դեպի Թբիլիսի: Չէր սպասում: Իր համար հաճելի անակնկալ էր: Լավ ժամանակ անցկացրինք: Կցանկանայի կրկին շնորհավորել նրան. շնորհակալ եմ, որ կա ու իմ կողքին է»,-ասել է Գարիկը:
Սյունեն էլ նշել է, որ համատեղ կյանքի շուրջ 5 տարվա ընթացքում ոչ միայն տարեդարձի, այլեւ կարեւոր մյուս տոներին ամուսինն անակնկալներ է անում, բայց թբիլիսյան ուղեւորությունը յուրահատուկ էր: Թեեւ այն վաղուց էին ծրագրել, չէր մտածում, որ իր տարեդարձի օրը կիրականացվի:
Գարիկ Սեփխանյանի կինը՝ Սյունեն՝ Թբիլիսիում
«Մեծ ուրախություն ու հաճելի պահեր պարգեւեց, քանի որ ես երբեւէ չէի եղել այնտեղ: Մեզ հետ Թբիլիսում էին նաեւ մեր ընդհանուր ընկերները: Օրն ուրախ անցավ: Եղանք քաղաքի տեսարժան վայրերում, նաեւ վրացական խոհանոցից օգտվեցինք»,-ասել է հոբելյարը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Գարիկ Սեփխանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: