×


Գարիկ Սեփխանյան. «Կարեւոր ձեռքբերում լավ ընտանիքս ու սիրելի աշխատանքս է»

Օգոստոսի 13-ը Գարիկ Սեփխանյանի համար փոքր-ինչ տարբերվում է մյուս օրերից: Այդ օրը հումորիստ-դերասանի տարեդարձն էր, նա դարձել է 36 տարեկան:

Շնորհավորանքները, բարեմաղթանքները սկսել է ստանալ դեռ կեսգիշերին: Այս մասին BRAVO.am-ին ասել է հոբելյարն ու հավելել, որ հարազատների հետ կեսգիշերին նշել է տարեդարձը, կտրել տոնական տորթը, նվերներ ստացել,իսկ առավոտյան շարունակել աշխատանքային օրը:

Գարիկ Սեփխանյանը


Սիրելիի կողմից հումորիստ-դերասանն օծանելիք է նվեր ստացել:

«Այս օրը, կարելի է ասել, գրեթե չի տարբերվում մյուս սովորական աշխատանքային օրերից: Երեւի միայն հեռախոսազանգերն ու հաղորդագրություններն են ավելի շատ: Անկեղծ ասած, տարեդարձս այնքան էլ չեմ սիրում: Բայց դա չի կարող խոչընդոտ լինել այդ օրն երազանքներ մտապահելու համար: Երազանքները շատ են, որոնք չէի ցանկանա բարձրաձայնել»,- ասել է Գարիկը:

Խոսելով իր կյանքի, անցած ուղու եւ սպասելիքների մասին` նա նշել է, որ միշտ պետք է ձգտել ավելիին: Համոզված է` եթե մտածի, որ բավական է այն ամենը, ինչ ունի, կամ էլ ձգտելու բան չկա, կյանքի հետաքրքրությունը կկորչի: Նպատակ ու երազանք միշտ պետք է ունենալ, որպեսզի ավելիին հասնել: Կարեւոր ձեռքբերումը համարում է սիրելի աշխատանքն ու լավ ընտանիքը:

Գարիկ Սեփխանյանը`կնոջ հետ


Այս շրջանում Գարիկի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է: Նա միաժամանակ աշխատում է երկու նոր՝ «Դեպի ճամբար» եւ «Yere1» հումորային նախագծերի վրա:

Օրեր անց`օգոստոսի 17-ին, կսկսվեն «Դեպի ճամբար» հումորային սերիալի նկարահանումները:

«Այնտեղ կմարմնավորեմ խոհարարի կերպարը, իսկ մյուս նախագծի նկարահանումները կսկսենք առաջինի ավարտից հետո: Փակագծերը բացել չեմ կարող: Հեռուստադիտողի համար ամեն ինչ շուտով պարզ կլինի»,- հավելել է հումորիստը:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Գարիկ Սեփխանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին