×


“Գեներալի աղջիկը” սերիալից Արամը` 25-ամյակի հյուրերի, ճակատագրական հանդիպման եւ իր ընտանիքի մասին

“Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում Արմանի դերակատար Արամ Մանուկյանն օրերս դարձել է 25 տարեկան: BRAVO.am-ին նա պատմել է իր ծննդյան տոնի հյուրերի եւ նվերների, ինչպես նաեւ մասնագիտությունների, ընտանիքի եւ փոքրիկ Անրիի մասին:

Արամ Մանուկյանը կնոջ` Լիանայի հետ


Սովորել եմ  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում:

Պարել եմ  “Բարեկամություն” համույթում: Այնպես չէ, որ թողել եմ պարը եւ ընտրել դերասանի ճանապարհը. լավ ընկերներիս հետ հիմնել եմ “Inter Dance” պարային համույթը եւ փորձում եմ տնօրենի աշխատանքը համատեղել սերիալի նկարահանումների հետ:

“Գեներալի աղջիկն” առաջին քայլս  չէ դեպի հեռուստատեսություն. մինչ այդ նկարահանվել եմ “Կյանքի գինը” եւ “Ո՞ւր է իմ տղամարդը” սերիալներում:

Արամ Մանուկյանը` Անի Երանյանի ծննդյան տարեդարձին


Ցանկացած ասպարեզում կան դժվարություններ, ես էլ փորձում եմ լուծել բոլոր խնդիրները:

Նմանություններ կան իմ եւ “Գեներալի աղջիկը” սերիալում կերտածս կերպարի միջեւ: Ինչպես Արմանը, ես էլ վաղ տարիքում եմ ամուսնացել եւ շատ նվիրված եմ ընկերներիս, ինքնուրույն եմ որոշումներ կայացնում, փորձում եմ իմ ուժերով հաղթահարել բոլոր դժվարությունները թե′ անձնական կյանքում, թե′ ընտրածս մասնագիտություններում: Իսկ մնացած մյուս հարցերում տարբերվում ենք միմյանցից:

Ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում կնոջս` Լիանային, հանդիպել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ: 7 տարի է անցել այդ օրվանից, եւ կարելի է ասել, որ դա սեր էր առաջին հայացքից:

Արամ Մանուկյանի ընտանիքը


Արդեն 3 տարի է, ինչ ամուսնացած ենք: Լիանան ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:

Կինս շատ խելացի է եւ ըմբռնումով է մոտենում իմ աշխատանքին, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն: Խանդի տեսարաններ չեն լինում:

Տղաս` Անրին, 2 տարեկան 4 ամսական է: Նրա մասին կարող եմ անվերջ խոսել. շատ ուրախ եւ մարդամոտ բալիկ է: Արդեն իսկ նկատվում է նրա սերը դեպի պարն ու երաժշտությունը: Ամբողջ օրը երգում եւ պարում է:

Արամ Մանուկյանի ընտանիքը


Մարտի 12-ին դարձա  25 տարեկան: Ծննդյանս տարեդարձին հրավիրված էին կնքահայրս` Եգոր Գլումովը` կնոջ հետ, “Գեներալի աղջիկը” սերիալի անձնակազմը, “Inter Dance” պարային համույթից իմ շատ մտերիմ ընկերները ու էլի հարազատ շատ ու շատ մարդիկ, որոնց բոլորին թվել չեմ կարող:

Խնջույքին հարգելի պատճառներով ներկա չէր Անի Երանյանը, որը մեզ միացավ “Skype”-ի միջոցով:

Անի Երանյանն Արամ Մանուկյանի 25-ամյակին մասնակցել է "Skype"-ի միջոցով


Բոլոր թանկ ու սիրելի նվերներից կառանձնացնեմ կնոջս նվիրած թեւնոցը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արման Մանուկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW