Երեկ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը նշել է ծննդյան 32-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս չի զգացել :) Ուղիղ կեսգիշերին հոբելյարին առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները, որոնց հետո միացել են Գեւորգի ընկերները:
Գեւորգ Մարտիրոսյանը
«Ամուսնությունից հետո ամեն տարի առաջին շնորհավորողը կինս է լինում: Նա այս տարի ինձ համար հաճելի անակնկալ էր պատրաստել` նոր բջջային հեռախոս է նվիրել: Տասներկուսից հետո հեռախոսս մի վայրկյան չի լռել, բազում զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել»,- նշել է երգիչը:
Տարեդարձի կապակցությամբ Գեւորգը մտերիմների հետ քաղաքից դուրս խնջույք է կազմակերպել. «Քանի որ ամառային տաք օրեր են, որոշեցի քաղաքից դուրս գալ, բնության գրկում լինել, մաքուր օդ շնչել: Իրոք լավ անցավ, իսկապես հանգստացանք»:
Գեւորգ Մարտիրոսյանը՝ կնոջ եւ դստեր հետ
Տոնական տորթի մոմերը փչելու պարտականությունը ստանձնել են հոբելյարի երեխաները: «Ո՛չ մոմերն եմ փչել, ո՛չ էլ երազանք պահել, այդ ամենն իմ փոխարեն երեխաներս են արել: Իրենք լավ գիտեն` ես ինչ երազանք ունեմ :)»,- ասել է նա:
Վերհիշելով մինչ այս ունեցած անմոռանալի ծննդյան խնջույքը՝ նա պատմել է. «30-ամյակիս օրը հաստատ երկար տարիներ չեմ մոռանա: Այդ օրը նաեւ իմ առաջին՝ «Հալալա» երգի շնորհանդեսն էր»:
Գեւորգ Մարտիրոսյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Գեւորգին եւ նորանոր հաջողություններ մաղթում:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի (Bravo.am)
Լուսանկարները` Գեւորգ Մարտիրոսյանի անձնական արխիվից ու Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: