Այս տարի հայ ժողովուրդը տոնում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Հիրավի, այն մեծ տոն է հայ ժողովրդի կյանքում, որովհետեւ Հովհաննես Թումանյանը համազգային, համամարդկային երեւույթ է. նրա հանճարի լույսն ու ահագնությունը, հայ գրականության եւ իրականության մեջ նրա շքեղ փայլատակումը, թողած խոր եւ անեղծանելի հետքը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության աստվածային շնորհն են:
Թումանյանի մասին եղած հուշերը փաստում են, որ նա սիրում էր մասնակցել խնջույքների եւ իր խոսքին հատուկ շքեղությամբ կենացներ խմել: Բազմաթիվ են պատմություններն այն մասին, որ Թումանյանը սիրում էր գինի խմել: Վահան Թոթովենցն իր հուշերում պատմում է, որ Թումանյանը գինի էր խմում հատուկ հանդիսավորությամբ.
«Թումանյանը գինի էր խմում էպիկական հանդիսավորությամբ: Նրա համար գինու բաժակը բերանը տանելը մի սրբազան արարողություն էր: Սովորություն ուներ, որ խոսքը սկսելիս բաժակը ցած էր դնում միայն այն դեպքում, երբ երկու ձեռքերն էլ հարկավոր էին խոսքն ուժեղացնելու համար: Գինին նրա համար հոմերական ըմպելիք էր, դրա հետ կապված էր էպիկական բովանդակ պոեզիայով»։
Այս տարի մեծանուն գրողի հոբելյանին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Բայց էլ ի՞նչ տոնակատարություն առանց թումանյանական կենացների ու նրա սիրելի գինու: Այս հրաշալի առիթի կապակցությամբ «Արմենիա Վայն» ընկերությունը եւ Հ. Թումանյանի թանգարանը համատեղ նախաձեռնությամբ թողարկել են «Տակառ» գինիների հատուկ շարք, որոնք փաթեթավորված են հոբելյանական հատուկ դիմապիտակներով, եւ մայիսի 16-ին հենց գրողի թանգարանում կազմակերպել էին գինետոն:
Նոր գինիները հնարավոր է ձեռք բերել հենց թանգարանի հուշանվերների բաժնում: Շուտով սահմանափակ քանակությամբ դրանք հասանելի կլինեն նաեւ առեւտրային եւ ժամանցային կենտրոններում։ Գինին ինքնին ստեղծում է յուրահատուկ նրբերանգներով տրամադրություն, բայց այս անգամ այն ուղեկցվելու է թումանյանական քառյակների իմաստնությամբ, որոնք գրքույկների տեսքով տրամադրվելու են գինու հետ միասին։
«Տակառ» գինին հայաստանյան գինեգործության հնագույն պատմության յուրահատուկ մարմնավորում է, որն արտահայտում է հայկական տերուարի անզուգական հարստությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: