Լեդի Գագան գիրացել է. ահա եւ այս օրերի շոու-բիզնեսային թեժ քննարկումներից մեկի թեման, որի առիթ են հանդիսացել երգչուհու` Ամստերդամում տեղի ունեցած համերգի լուսանկարները:
Լեդի Գագան
Երկրպագուներից շատերը հրաժարվում էին հավատալ, որ լուսանկարները ֆոտոշոփի արդյունք չեն, մյուսներն էլ քննադատեցին Գագային` խորհուրդ տալով սննդակարգ պահպանել ու նվազեցնել քաշը:
Լեդի Գագան էլ այս խոսակցություններին վերջ տալու կամ էլ ավելի թեժացնելու համար տարածել է ներքնազգեստով իր նոր լուսանկարները, ինչպես նաեւ պատմել, որ 15 տարեկանից տառապել է բուլիմիա եւ անորեքսիա հիվանդություններով, բուժվել է եւ հիմա չի պատրաստվում վտանգել սեփական առողջությունը քննադատությունների պատճառով:
Լեդի Գագան
“Իմ ընկերոջը ես այսպիսին եմ դուր գալիս”,-հայտարարել է երգչուհին ու հավելել. “Հպարտանում եմ ինձնով` անկախ նրանից, թե որքան եմ կշռում”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: