Մինչեւ դեկտեմների 12-ը հասցրու այցելել “Դալան” ցուցասրահ` դիտելու Վիգեն Մնոյանի հեղինակած լուսանկարները, որոնք ներկայացված են “Գյումրի. 25 տարի անց. Կենտրոնական շուկա” խորագրի ներքո: Ցուցահանդեսը նվիրված է աղետալի երկրաշարժի 25-ամյա տարելիցին:
Վիգեն Մնոյանը
Լուսանկարիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ֆոտոշարքն իրականացրել է մեկ օրվա ընթացքում.“Չէի կարող այս թեմային չանրադառնալ, կարծում եմ` շատ արվեստագետներ պետք է նույն կերպ վարվեն: Այդ օրը շատ կորուստներ ունեցանք...”:
“Գյումրի. 25 տարի անց. Կենտրոնական շուկա” խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից
Վիգեն Մնոյանը ցուցահանդեսին ներկայացվելիք աշխատանքների հետ կապված բազում մտքեր է ունեցել, իսկ անցել է գործի` հիշելով հոր ընկերոջ խոսքերը.“Նա միշտ ասում էր, եթե ուզում ես տեսնել քաղաքի իրական տեսքը, այցելիր տեղի շուկա: Դա այն վայրն է, որտեղ երեւում է քաղաքի դեմքը: Մի ամբողջ օր լուսանկարեցի Գյումրվա շուկան. մտա այն ժամին, երբ դատարկ էր”:
“Գյումրի. 25 տարի անց. Կենտրոնական շուկա” խորագրով ցուցահանդեսին
Սեւ եւ սպիտակ լուսանկարներում, ինչպես հեղինակն է նշել, արտացոլված են քաղաքի թե՛ կյանքը, թե՛ սառնությունը.“Դա այն էր, ինչ տեսա: Վերջերս մի հաղորդման հյուր էի, որտեղ ասում էին` այնտեղի մի շարք տներ չեն փլուզվել, ես ավելի ասեմ` մարդիկ թողնում հեռանում են, եւ այդ տները քանդվում են դատարկ լինելուց”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: