Գնել Ուլիխանյանի եւ Աննա Դալլաքյանի համար Ամանորի եւ Սուրբ Ծննդյան գալիք տոներն առանձնահատուկ են ոչ միայն իրենց խորհրդով, այլեւ այն պատճառով, որ առաջին անգամ կնշեն որպես այր ու կին: Ամուսիններն արդեն Նոր տարվա թեմատիկայով լուսանկարներ ունեն, որոնք առաջինը տրամադրել են BRAVO.am-ին:
«Ֆոտոշարքը դեռ աշնանն էր նախատեսված, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով հետաձգվեց, եւ Ամանորի լուսանկարներ ստացանք: Նկարահանումը շատ ջերմ անցավ, ինչպես տարեմուտի տոներն են»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:
Այս շրջանում «Թաքնված սեր» սերիալում նկարահանվող դերասանն ասել է, որ 2017 թվականից սպասումները բոլորովին այլ են.«Ավելի ոգեւորված ենք: Մեր առաջին Նոր տարին կլինի ամուսինների կարգավիճակում ու կընտրենք այնպիսի վայր, որ տարբերվող եւ հիշարժան լինի մեզ համար»:
Դերասանն ու կինը շատ են սիրում ձմեռային տոնը.«Այն ջերմություն եւ ուրախություն է պարգեւում բոլորին: Սիրում ենք նաեւ դրա հետ կապված հետաքրքիր ավանդույթները: Անպայման տոնածառ կզարդարենք, դեռ չենք հասցրել, բայց կարծում եմ` ժամանակ ունենք նաեւ Ձմեռ պապիկին նամակ գրելու:)»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլիզաբեթ Սեդոյանի
Աննայի դիմահարդարումը՝ Դիանա Մինասյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: