×


Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը

Գնել Ուլիխանյանն ու Աննա Դալլաքյանը, զերծ մնալով հայաստանյան տոնական եռուզեռից, 2017 թվականը դիմավորել են Թաիլանդում: «Ուզում էինք մեր ամուսնական առաջին Ամանորը տարբերվող նշել: Տարեմուտին մայրաքաղաք Բանգկոկում էինք, իսկ հետո ծովային հանգիստ վայելեցինք»,-BRAVO.am-ին պատմել է դերասանը:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


Զույգը դեկտեմբերի 31-ի երեկոյան ռեստորանում է եղել, իսկ կեսգիշերին այցելել են ավելի հետաքրքիր վայր.«Դիջեյ, լավ երաժշտություն եւ մի փոքր ալկոհոլ: Այդ վայրում հավաքվել էին աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկներ, միասին հետհաշվարկ արեցինք եւ շատ բարձր տրամադրությամբ դիմավորեցինք նոր տարին: Այս Ամանորն ամեն ինչով տարբերվում էր հայկականից. եղանակային պայմաններն այլ էին, չկար խոզի բուդ, փոխարենն արեւադարձային մրգեր էին, ծովամթերք ու բրիձ»:

Գնելը կատակել է՝ քանի որ Ձմեռ պապիկի սահնակը տաք երկրներ չի հասել, ինքն ու կինը միմյանց համար նվերներ են գնել Թաիլանդից.«Իսկ նրան խնդրել ենք, որ մեզ գեղեցիկ տարի պարգեւի, ճամփորդենք, ամեն բան հիշարժան եւ տարբերվող լինի: Կարեւորը՝ միասին լինենք եւ երջանիկ»:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


Ճամփորդությունից վերադառնալիս ամուսինները մեկ օր էլ անցկացրել են Դուբայում. «Եղանք այցեքարտային մի քանի վայրում, եւ տպավորություններս այնքան լավն են, որ էլի կվերադառնանք այնտեղ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW