×


Գոհար Հարությունյանը նշել է ամուսնության 6-ամյակը

Գոհար Հարությունյանի ընտանիքի ու երեխաների մասին BRAVO.am-ը բազմիցս պատմել է: Գեղեցկուհին վերջին տարիներին իր ժամանակի մեծ մասը տրամադրում է երեք երեխաների` Մելինեի, Բիայնայի եւ Մենուայի խնամքին:):

Գոհարն ու Մնացականը նշել են իրենց ամուսնության 6-ամյակը


“Միսս Հայաստան 1998”-ի որդին` Մենուան, երեկ դարձել է 5 ամսական, իսկ այդ առիթով գնված տորթի մոմերը փչել են նրա քույրերը:): Գոհարը BRAVO.am-ին ասել է, որ հունիսի 2-ին էլ ինքն ու Մնացականը նշել են իրենց ամուսնության 6-ամյակը. “Լավ է, երբ ընտանեկան տոները մարդիկ հիշում են. միշտ պետք է փնտրել ուրախանալու առիթներ: Օրինակ` անցյալ տարի բարեկամների ու ընկերների հետ մեծ խնջույք արեցինք, այս անգամ էլ ընտանիքով նշեցինք: Տղամարդկանց բնորոշ չէ, բայց ամուսինս հիշում ու կազմակերպում է մեր տոնական օրերը”:

Նրա խոսքով` իրեն կայացած ու երջանիկ է զգում.“Ընտանիքի մայր լինելը հոգեպես ու ֆիզիկապես մեծ աշխատանք է, որովհետեւ 6 տարվա ընթացքում երեք հղիություն եմ ունեցել ու երեք կյանք լույս աշխարհ բերել: Երկուսով ստեղծած մեր ընտանիքում արդեն հինգ հոգի ենք:)”:

Հինգ ամսական Մենուան քույրերի հետ


Գոհար Հարությունյանը մեզ հետ զրույցում անկեղծորեն նշել է, որ ուզում է աշխատել, բայց դեռ չի հասկանում, թե ինչու է ուզում:).“Այս հարցում, կարծես, հասարակությունն ավելի շատ է ճնշում գործադրում: Աշխատելու դեպքում ժամանակս վերցնելու եմ իմ ընտանիքից, թեպետ ամուսինս չի արգելում եւ դեմ չէ: Նույնիսկ հիմա չեմ հասցնում լիարժեք խնամել, եւ աղջիկներս երբեմն դժգոհում են, որ իրենց հետ անընդհատ չեմ խաղում”:

Գոհար Հարությունյանն ընտանիքի հետ


Գեղեցկուհին փորձում է ամեն կերպ համատեղել երեք երեխայի դաստիարակությունն ու խնամքը.“Առայժմ շատ ծանրաբեռնված եմ եւ դայակի, տնային աշխատողի կարիք ունեմ: Աղջիկներիս մանկապարտեզ ու լողի եմ տանում, տղաս էլ անընդհատ ուշադրության կարիք ունի, բայց շատ հանգիստ երեխա է, կամակորություններ չի անում: Մեծ աղջիկս շատ է սիրում իր հետ խաղալ, իսկ Բիայնան դեռ չի ուզում փոքրի իր դերը զիջել եղբորը:)”:

Գոհար Հարությունյանն ընկերուհու` Անի Միրզոյանի հետ


Վերջերս նա իր դուստրերի հետ մասնակցել է դիզայներ Վահան Խաչատրյանի ցուցադրությանը, որի ընթացքում պոդիումով քայլել են նաեւ տարբեր տարիներին “Միսս Հայաստան” դարձած այլ գեղեցկուհիներ.“Այն ադրենալինը չկար, որ ես նախկինում ունենում էի, բայց հաճելի էր, որ մոդելներին հանդիպեցի. իրար տեսնելու առիթներ հաճախ չենք ունենում: Աղջիկներս առանձնապես չէին հասկանում, թե ինչ է կատարվում, կարեւորը` հետաքրքիր տեղ գնանք, որովհետեւ տանը մնալուց հոգնում են, բայց երեկոյան մանկապարտեզից հետո հոգնած էին եւ քնելու մասին էին մտածում”:

Գոհարը նաեւ նշել է, որ մարզասրահ է հաճախում առողջությունն ամրապնդելու համար, երբեմն էլ ընտանիքի հետ Երեւանից դուրս պիկնիկներ են կազմակերպում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am- եւ Գոհար Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW